Հայաստանի լեռնային ուսումնավարժական Փամբակ համալիրում ռուսական ռազմաբազայի հետախույզները սկսել են հատուկ մարտավարական զորավարժություններ: Այս մասին, ըստ «Интерфакс»-ի, հաղորդել է Հարվային ռազմական օկրուգը:
Զորավարժությունների մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ: Պարապմունքները անցկացվում են բարձր լեռնային գոտում, ծովի մակարդակից 2.000 մետր բարձրության վրա: Հետախույզները պետք է գոյատեւեն տարբեր բնական եւ կլիմայական պայմաններում, ուտելիք հայթայթեն եւ, օգտագործելով ինքնաշեն եւ բնական միջոցները, ճամբարներ տեղադրեն լեռներում:
Օկրուգի մամուլի ծառայությունից նաեւ հաղորդել են, որ մարտական գործողությունների խաղարկման փուլում զինծառայողները կցուցադրեն կրակային պատրաստության, դարանակալելու, որոնման, հարձակման դիտարկման եւ վերահսկման կետեր տեղադրելու իրենց հմտությունները:
«Հատուկ ուշադրություն կդարձվի քողարկմանը, կռվի դաշտում գաղտնի տեղաշարժմանը, ժամանակակից ռադիոտեխնիկական սարքերի, կապի եւ «Ստրելեց» հետախուզական համալիրների, GPS նավիգացիոն համակարգերի կիրառմանը, տեղագրական քարտեզի օգտագործմանը, տարածքում կողմնորոշվելը բնական իրերով եւ ազիմուտներով»,- ավելացրել են մամուլի ծառայությունում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ