Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ «քաղաքականություն»

Մարտ 17,2015 13:59

Մենք շատ ենք սիրում հպարտանալ, որ տաղանդավոր, խելոք եւ ձեռներեց ենք: Բայց դրանք ընկալում ենք շատ յուրովի:

Մեզ համար տաղանդը որեւէ խնդրի յուրովի էֆեկտիվ լուծումը չէ, այլ այդ պրոբլեմը հմտորեն շրջանցելը: Տվյալ խնդրի հմտորեն շրջանցելը մեզ մոտ ընդունված է միանշանակ համարել ճիշտ ուղի՝ թեկուզեւ նրա լուծումը մեզ կենսականորեն անհրաժեշտ լինի: Խելացիությունն էլ է յուրովի մեկնաբանվում. օրինակ, եթե անհրաժեշտ է ընտրություն կատարել որեէ արտադրության կազմակերպման ու արտադրանքի իրացումից (ընթացիկ ռիսկերը հաշվի առնելով) որոշակի եկամուտ ստանալու եւ խաղատուն բացելու, կամ ուրիշի ստեղծած եկամուտները վերահսկելու միջեւ, ընտրությունը անվերապահորեն կանգ կառնի վերջինների վրա, որովհետեւ ոչ մի ռիսկային ներդրում չեն պահանջում, հաշվի չառնելով՝ խաղատունը որքան հաճախորդ կունենա կամ այդ ուրիշը եկամուտներ կունենա թե ոչ: Ձեռներեցությունն էլ համարվում է ձգտումը իշխանական կարեւորագույն լծակներից որեւէ մեկին, որին հասնելու համար պատրաստ են ցանկացած օրինական եւ անօրինական գործողությունների:

Սա է մեր իրականությունը, որը նորմալ է համարվում մինչեւ այսօր ունեցած ու ներկա քաղաքական ուժերի, իշխանությունների եւ ժողովրդի զգալի մասի համար: Այս երեք «հատկանիշների» մեր սեփական մեկնաբանություններն էլ սարքել ենք մի յուրօրինակ չգրված «Սահմանադրություն» եւ բոլոր տնտեսական, քաղաքական ու քաղաքացիական գործընթացները, չգիտակցելով, համապատասխանեցնում ենք դրան:

Քաղաքական կուսակցությունների, իշխանությունների ու ժողովրդի մի մասի դեպքում կարելի է հասկանալ. մի մասին ձեռնտու եւ հեշտ իրականացնելի է, մտավոր ունակություններն էլ թույլ չեն տալիս այլ բան: Այսօրվա իրականությունը դրա վառ ապացույցն է: Ունենք չափազանց անընդունակ կառավարման մարմիններ, որոնք, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, զբաղված են բացառապես սեփական բիզնեսով եւ իրենց բոլոր ձախողումները ցինիկաբար պայմանավորում են համաշխարհային գլոբալիզացիայով եւ ճգնաժամով, փակ սահմաններով եւ կիսապատերազմական իրավիճակով, բայց ոչ իրենց անընդունակությամբ ու անգործությամբ: Իսկ ժողովրդի մնացած մասի ու ԶԼՄ-ների մի մասի համար անհասկանալի է:

Միթե՞ չկան մի երկու տասնյակ իրադրությանը տիրապետող գրագետ մարդիկ, ոչ անտարբեր սեփական երկրի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ, որպեսզի անդադար շեփորեն, որ երկրի գոյատեւման համար ներմուծողներից, խանութներից, հյուրանոցներից, խաղատներից ու սպասարկման տարբեր ոլորտներից (սպառողական միջին զամբյուղներին չհամապատասխանող շատ բարձր գներով) բացի անհրաժեշտ են նաեւ բազմապրոֆիլ արտադրություններ թեկուզեւ միայն ներքին սպառման համար (ներմուծումները կպակասեն, հետեւաբար կախվածությունը դրսից կփոքրանա այդ մասով ):

… Մեր անցած եւ ներկայիս իշխանությունները այնքան են խճճվել կեղտոտ գործարքների մեջ, որ հիմա նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում համարձակություն չունեն Երկիրը բերեն զարգացման ճիշտ ուղի, ընդհակառակը ցանկացած քայլի կգնան որպեսզի խոչընդոտեն: Նրանք շատ լավ գիտակցում են ժողովրդի կենսամակարդակի եւ գրագիտության բարձրացման պայմաններում իրենց անվտանգությանը սպառնացող վտանգները: Նույնիսկ պետականությանը եւ Ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգները հետ չեն պահի նրանց իրենց ընտրած ուղուց՝  որ երկիրը լինի թույլ եւ չքավոր…

Սամվել ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031