ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի կարողանում պատկերացնել, թե ՀԱԿ-ն ինչքանով է լիբերալ:
Պատասխանելով հարցին, թե որպես լիբերալ ուժ ՀԱԿ-ն ինչո՞ւ չի մասնակցում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը՝ պարոն Զուրաբյաննն ասաց՝ դեռ վիճարկելի է նրանց լիբերալ լինելը. «Չեմ պատկերացնում, որ լիբերալ ուժը կարող է պաշտպանել ռուսական իշխանությունների նախաձեռնությունը տարածաշրջանում, կողմ լինել Եվրասիական տնտեսական միությանը՝ մերժելով Եվրոպական միությունը, նման լիբերալ ուժը կարող է լինել Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Եթե դա լիբերալ ուժ է, ապա…»:
Արարատ Զուրաբյանի խոսքով՝ ինքը համաձայն է դադարեցնել խորհրդարանական համակարգին անցնելու մոդելին անցնելու մտադրությունները, սահմանադրական բարեփոխումները եւ հնարավորություն տանք ՀԱԿ-ին եւս յոթ տարի հեռացնել Սերժ Սարգսյանին. «Եթե ՀԱԿ-ը հեռացնի Սերժ Սարգսյանին, կգա Լեւոն Տեր Պետրոսյանը, հետո կլսենք նրա ելույթը, թե ինքը մոտեցումներ ունի՝ ճիշտ է խորհրդարանական համակարգը լավ է, բայց կիսանախագահականը ոնց որ թե ավելի լավն է: Չպետք է այս ճանապարհով գնանք: Եկեք մի բան ֆիքսենք՝ վաղը Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից այս կամ այն ճանապարհով, եթե Սերժ Սարգսյանին փոխարինի Գալուստ Սահակյանը կամ Հովիկ Աբրահամյանը, այս համակարգում որեւէ փոփոխություն չի լինի, կաշխատի նույն կանոններով, Հայաստանին էլ կտանի նույն ճանապարհով»:
Նրա խոսքով, իշխանությունն ամեն մի փոփոխություն փորձում է իրականացնել իր շահերին նպաստող տարբերակով, բայց քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն դա կանխելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ