Լրահոս
Օրվա լրահոսը

 «Սերժ Սարգսյանը խոստացել է՝ չի ընտրվի ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ»

Մարտ 17,2015 12:54

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է իր հայտարարությունը, թե նախագահ վերընտրվելու մտադրություն չունի, նշանակում է ԱԺ նախագահ դառնալու մտադրություն ունի՝ սահմանադրական բարեփոխումների ֆոնին: 

Այսօր «Հայելի» ակումբում Արարատ Զուրաբյանն ասաց, որ նախագահն իրեն վստահեցրել է, որ ինքը չի պատրաստվում ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ ընտրվել: Սերժ Սարգսյանը Զուրաբյանին ասել է նաեւ, որ կշարունակի պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ավարտը՝2018 թվական. «2017-ին է լինելու Աժ ընտրությունները: Չի կարող ՀՀ նախագահը Աժ ընտրություններին դառնալ պատգամավոր, իսկ եթե չի լինում պատգամավոր, չի կարող դառնալ Աժ նախագահ: Որ դառնա պատգամավոր՝ պետք է հրաժարական տա նախագահի պաշտոնից»:

Արարատ Զուրաբյանը նախագահի հետ հանդիպումից տպավորություն ունի, որ նախագահը դեռ հստակ դիրքորոշում չունի կառավարման ո՞ր մոդելին է ավելի հարմար անցում կատարել:

«Անցումը խորհրդարանականին մի քայլ առաջ կլինի ու ժողովրդավարացման կայացման համար լուրջ քայլ կարող է դառնալ: Ստեղծված է  հանձնաժողով, որն աշխատելու է, կազմելու է փաստաթուղթը, շեշտել ենք առաջնահերթությունները, գտնում ենք՝ երկու փոխկապակցված գործընթաց կա՝ Սահմանադրություն եւ ընտրական օրենսգիրք: Սահմանադրական բարեփոխումները՝ առանց հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի, որեւէ փոփոխություն չի բերի: Գտնում ենք, որ ընդդիմությունը պետք է սահմանամադրությամբ սահմանված լիազորություններ ունենա, վերահսկողություն իրականացնելու գործառույթներ ունենա օրենքով ու Սահմանադրությամբ ամրագրված»:

Հարցին, թե հնարավո՞ր է իշխանությունն արդեն ունի որոշում՝ կառավարման մոդելի վերաբերյալ ու իմիտացիա ստեղծելու համար է քաղաքական ուժերին հանդիպման հրավիրում, Արարատ Զուրաբյանն ասաց. «Հայաստանի իշխանությունները իմիտացիոն բնույթի հազարավոր բաներ են արել ու շարունակելու են անել, նրանք չեն փոխվել, եթե նախաձեռնել են սահմանադրական փոփոխություններ՝ չի նշանակում, որ ընտրել են Հայաստանի ժողովրդավարացման մոդելը կամ փոխվել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Խոստանալը» քաղաքական կատեգորիա չէ:

  2. Ettentc CHi says:

    Արարատ Զուրաբյանը արդեն վաղուց քաղաքական կատեգորիս չի:
    Իրեն շատ արագ վերածեցին տնտեսական կատեգորիսյի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031