Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադասավորվեք, պարոնայք. «Իրատես de facto»

Մարտ 17,2015 12:47

Եթե շատ անկեղծ, ապա Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար 2008-ին։ Սակայն Մարտի մեկը խանգարեց։

Սերժ Սարգսյանը ցանկանում էր իր նախագահությունը սկսել նոր էջից։ Գնալ լուրջ բարեփոխումների։ Պատմության մեջ մնալ որպես բարեփոխիչ նախագահ։ Ցանկանում էր օլիգարխաթափել քաղաքական դաշտը, լիբերալացնել, հայ-թուրքական հաշտեցում սկսել… և այդպես շարունակ:

Բայց քանի որ պատմության չսովորած դասերը կրկնվելու փիս խասիաթ ունեն, Սերժ Սարգսյանը հայտնվեց Վազգեն Սարգսյանի ցիկլի մեջ։ Վազգենը ևս իր վարչապետությունը ցանկանում էր սկսել մաքուր էջից ու կառավարության բոլոր նիստերի ժամանակ մի միտք էր անվերջ կրկնում. նախորդ էջը պետք է ծածկել, սկսել նոր էջից՝ նոր խաղի կանոններով, ինչ ահավոր դժվար գործ էր՝ սկսած հոգևոր, վերջացրած ներ և գեոքաղաքական տեսանկյունից։ Եղավ այն, ինչ եղավ։

Չնայած, որպես խաղացող ու որպես շախմատիստ, Սերժ Սարգսյանը հաշվել էր շատ ավելի մանրակրկիտ և դաս սովորելու հարցում էլ գերազանցիկ էր, որպեսզի իր դեպքում մարտահրավերները շրջանցվեին, այնուհանդերձ, ներքին ու արտաքին ուժերի «բարեհաջող» օպերացիայի արդյունքում տեղի ունեցավ Մարտի մեկ, և նրա՝ «բարեփոխիչ» նախագահ դառնալու «երազը» շպրտվեց հետ։

«Առաջ-հետի», էնդշպիլների, շախ ու մատերի քաղտեխնոլոգ Սարգսյանը, այնուհանդերձ, և ինչպես ցույց են տալիս օրվա զարգացումները, չընկրկեց, և իր ահավոր համբերության շնորհիվ խաղը հասցրեց այսօրվան… չասենք ավարտին, որովհետև դեռ «հոպ» չի ասված՝ առուն չի «թռած», մանավանդ որ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները նույնքան անկանխատեսելի ու արագ վիբրացիայի մեջ են, ինչպես եղավ մեզանում ԲՀԿ-ի «ոչ ևս»–ացումը քաղաքական դաշտից՝ վայրկյանների ընթացքում, այնպես էլ հնարավոր է և ասիմետրիկ ինչ-որ զարգացում՝ նույն Սերժ Սարգսյանի համար։

Այնուհանդերձ, ինչ ունենք այս պահին հայաստանյան քաղաքական դաշտում, որը «քաղաքական» անվանելը անչափ մեծ շքեղություն է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031