Լրահոս
Օրվա լրահոսը

  Պատգամավորը բացառում է «եւ, եւ»-ի տարբերակը. «Ժողովուրդ»

Մարտ 17,2015 12:24

Երեկ Ազգային ժողովում  մեկնարկեց Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին չէին մասնակցում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները:

Նիստի ավարտից հետո երեկ «Ժողովուրդը» զրուցեց Ուկրաինայի Գերագույն խորհրդի պատգամավոր, Եվրանեսթի համանախագահ Բորիս Տարասյուկի հետ։

– Պարոն Տարասյուկ, Դուք տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունն այժմ ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում նոր փաստաթղթի ստորագրման շուրջ։ Ըստ Ձեզ՝ Ռիգայում որեւէ փաստաթուղթ կստորագրվի՞, թե առկա իրավիճակում այդ բանակցություններն արդյունք չեն ունենա։

– Չեմ կարող ասել՝ ինչ փաստաթուղթ կստորագրվի, բայց ինձ թվում է, որ հայաստանյան իշխանությունն արդեն իսկ արել է իր ընտրությունը, եւ այդ որոշումը բացարձակ կապ չունի Եվրոպական Միության հետ, այլ կապված է հենց Մոսկվայի հետ։ Եվ ասել, թե ինչ-որ որոշում կամ փաստաթուղթ կստորագրվի… հնարավոր է, որ ստորագրվի, բայց այն շրջադարձային կերպով չի կարող փոխել Հայաստանի եւ հայաստանյան իշխանությունների բռնած դիրքորոշումը դեպի Մոսկվա։

– Բայց Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը միաժամանակ կարող է լինել ե՛ւ ԵՏՄ-ի անդամ, ե՛ւ շարունակել ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը։ Դուք Սերժ Սարգսյանի հայտարարած «եւ, եւ»- ի քաղաքականության իրագործումը հնարավոր չե՞ք համարում։

– Ո՛չ, ո՛չ։ Հնարավոր չէ։ Դրանում մենք համոզվել ենք մեր բանակցությունների եւ կոնսուլտացիաների արդյունքում։ Հնարավոր չի միաժամանակ լինել ե՛ւ ԵՏՄ-ի, ե՛ւ ԵՄ-ի հետ։ Ստորագրել Եվրոասոցացման պայմանագիր՝ միաժամանակ լինելով ԵՏՄ անդամ, դրանք բացարձակապես իրար հակասող երեւույթներ են։

– Ամեն դեպքում ՀՀ իշխանություններն այսօր ամեն ինչ անում են՝ իրենց եւ, եւ-ի տեսլականն առաջ տանելու համար։

– Միայն ցանկությունը քիչ է, պետք է ընդունել քաղաքական որոշում, իսկ այն արդեն իսկ ընդունված է եւ, համենայնդեպս, կապված չէ ԵՄ-ի հետ։ Այդ իսկ պատճառով Ձեր բռնած ուղին ուրիշ է։

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում Հայաստան– Ուկրաինա հետագա հարաբերությունները։

– Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ պահպանել եւ ունենալ նորմալ բարիդրացիական հարաբերություններ, եթե մեզ չքաշեն հայ-թուրքական կամ էլ հայ– ադրբեջանական հարաբերությունների մեջ։ Մենք կողմ ենք նորմալ հարաբերություններին՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թամարա ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031