Ուկրաինայի նախագահը գերմանական Bild-ին տված հարցազրույցում աշխարհի ֆուտբոլային առաջատար երկրների հավաքականներին հորդորել է հրաժարվել մեկնել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնություն: Նրա կարծիքով, Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գործողությունների պատճառով մրցաշարը Ռուսաստանում անցկացնել չի կարելի:
«Շատերն ասում են, թե ֆուտբոլը պետք է տարանջատել քաղաքականությունից: Բայց ինչպե՞ս դա անել: Ուկրաինայի ուժեղագույն ակումբ «Շախտյորը» տնային հանդիպումները ստիպված անցկացնում է Լվովում՝ հարազատ ստադիոնից 1200 կիլոմետր հեռու, քանի որ ռուս զինվորները զավթել են Դոնեցկը: Ինձ թվում է, որ 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը պետք է բոյկոտել: Քանի դեռ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքում են, Ռուսաստանում աշխարհի առաջնության մասին խոսք լինել չի կարող», – ասել է միլիարդատեր նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tvc.ru-ի