ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր՝ Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին։ Այս կապակցությամբ երեկ «Ազատության» լրագրողը Նալբանդյանից փորձել է ճշտել՝ արդյո՞ք այս մտահոգությունը նրա կողմից բարձրացվել է նաեւ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումներում, եւ արդյո՞ք արձագանք եղել է, ինչին ի պատասխանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Անիմաստ հարցեր եք դուք տալիս»։
Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Նալբանդյանը՝ լրագրողի հարցն անիմաստ որակելով. արդյոք Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու փաստը Նալբանդյանի համար այնքան անկարեւոր է, որ դրա շուրջ ռուսներին ահազանգելը նա անիմաստ է համարում։ Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու էր ինքը մի քանի օր առաջ այդ կապակցությամբ մտահոգություն հայտնում սլովենական պարբերականի հետ զրույցում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում