Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում եմ զրկել ինձ անձեռնմխելիությունից. Տիգրան Ուրիխանյան

Մարտ 17,2015 12:13

Ուրեմն,  ինչ է ստացվում` մաքուր կենսագրությամբ մարդու նկատմամբ էլ ճնշում գործադրելու ուրիշ միջոց չեն գտնում: Իբր 2012 թ-ին կատարված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար (ուշադրություն` 3 տարի անց, առանց որևէ ծանուցման, առանց որևէ ընթացակարգի) երկու օր առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ ենթարկվել եմ պատասխանատվության, ինչն օրենքով ուղղակի արգելված է: Ընդորում, որոշումը երկու օր առաջ եմ ստացել ֆինանսական «մախինացիաների» մեջ ընկած, անհայտ կորած և աշխատանքից արդեն ազատված դատավոր Ռ. Սարգսյանի ստորագրությամբ:

Եվ եթե սա իմ նկատմամբ ճնշման փորձ է, ապա պահանջում եմ , որ այս դեպքում ևս պահպանվի օրինականությունը, այն է` դատական կարգով ինձ պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ինձ նախապես զրկել ՀՀ ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունից: Ակնկալում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազը օրենքի և կարգի  համաձայն առաջիկայում կմտնի Ազգային Ժողով և ԱԺ-ն քվեարկությամբ կզրկի ինձ անձեռնմխելիությունից: Իսկ, որ այս ամենը առնչվում է ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկելու դեմ պայքարող պատգամավորի նկատմամբ, եզրակացությունները թողնում եմ հանրությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031