Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը РИА Новости-ի հետ հարցազրույցում խոսելով Ռուսաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականների նախկին մարզիչ, հայ մասնագետ Յուրի Դոխոյանի մասին՝ հայտարարել է, թե նա ապագայում կարող է կրկին աշխատել հավաքականների հետ: «Ներկայումս նա անհատական կարգով խորհրդատվություններ է տալիս բազմաթիվ շախմատիստների եւ փորձագետի կարգավիճակով յուրաքանչյուրին պատրաստում որպես հավաքականի շտաբի անդամ: Մենք շատ ենք գնահատում Դոխոյանի աշխատանքը եւ շատ հարգում ենք նրան», – ասել է ՌՇՖ նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ruschess.ru-ի