Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը նշելու է Մոսկվայում: Նա եւ 30 այլ երկրների ղեկավարներ հաստատել են շքերթին իրենց մասնակցությունը, որը տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 9-ին: Այս մասին հայտնում է Vb.kg կայքը:
Նախատեսվում է Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Վիետնամի, Հյուսիսայի Կորեայի, Նիդերլանդների, Հունաստանի, Եգիպտոսի, Իսրայելի առաջնորդների մասնակցությունը: Նշվում է նաեւ, որ Ասիայի, Մերձավոր Արեւելքի, ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ԲՌՀՉՀ-ի անդամ երկրները ավելի հաճույքով են ընդունում հրավերը, քան Եվրամիության երկրների ղեկավարները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը առանձնահատուկ է քննարկվում: «Ֆրանսիայի պատվիրակությունը հաստատ կլինի, սակայն Օլանդի մասին հստակ տեղեկություն չկա»,- ասել է ֆրանսիացի մի պաշտոնյա: Օլանդի աշխատակազմում հաստատել են հրավերի ստացումը: Կընդունվի այն, թե ոչ դեռ հայտնի չէ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև