Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած դիվանագիտական հայտարարություններին՝ Գերմանիան շարունակում է թուրքամետ քաղաքականությունը տարածաշրջանում. «168 ժամ»

Մարտ 17,2015 11:35

Մեր զրուցակիցն է Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունն օրերս եղավ Հայաստանում։ Այցի ընթացքում, բնականաբար, քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունները, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը, Ցեղասպանության 100-ամյակը, ՀՀ-ԵՄ հարաբերությունները։ Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում ավելի ակտիվ է քննարկվում Գերմանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխության, հատկապես՝ Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության փոփոխության, դիվերսիֆիկացման հարցը։ Այս կարծիքները որքանո՞վ են, ըստ Ձեզ՝ հիմնավոր, և Գերմանիան այդ փոփոխությունների կոնտեքստում պատրա՞ստ է փոխել վերաբերմունքը Ցեղասպանության հարցում։

– Ես հետևել եմ լրահոսին՝ «Դաշինք 90/Կանաչների»  ՀՀ  կատարած  այցի  վերաբերյալ։ Բայց գոնե այս տարի չեմ լսել, որ Կանաչները փորձեն Բունդեստագում  բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։ Դա մինչ այժմ փորձել է անել Գերմանիայի «Ձախերի կուսակցությունը» (Die Linke), ու ես չեմ կարծում, որ որևէ բան փոխվի, կամ ապրիլի 24-ին Գերմանիայից որևէ պատվիրակություն գա ՀՀ՝ մասնակցելու այդ արարողությանը։ Չեմ հավատում այդպիսի փոփոխություններին։ Չի բացառվում, որ Բունդեստագում   պարզապես   Ցեղասպանության 100-ամյա տարելիցի գլխավոր միջոցառումներից առաջ արձանագրվի այն նույն բանը, ինչ 2005թ.: Այսինքն՝ Գերմանիան ընդունի, որ շատ տխուր իրադարձություն է տեղի ունեցել, հիշեցնի, որ հայերը զանգվածաբար կոտորվել են, քշվել դեպի Սիրիայի անապատներ, բայց այստեղ այդ կարևոր երկու եզրերը, որոնք ունեն իրավաբանական  ուժ,  այսինքն՝ «ցեղասպանություն», «բռնատեղահանում», նորից չեն ասելու, այսինքն՝ մինչև հիմա այդպիսի նախանշան չկա Կառավարության կամ Բունդեստագի կողմից։ Շատ կուրախանայի, եթե այդպես լիներ։

Ես հակառակը պետք է ասեմ, որ քաղաքացիական կազմակերպություններն են, որ շատ մեծ ջանքեր են ներդնում Գերմանիայում, և օր չկա, որ որևէ միջոցառում, որևէ գրքի շնորհանդես չլինի կամ հեռուստացույցով չլուսաբանվեն միջոցառումները, անդրադարձ չլինի։ Սա մեզ շատ է ուրախացնում, որովհետև, երբ խոսվում է Ցեղասպանության մասին, մի քանի հոգի, որոնք գրքերի հեղինակներ են, հիշատակում են տեղի ունեցածի մասին, չեն հիշատակում կոնկրետ Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն՝ Գերմանիայի պատմաբանները Ցեղասպանությունը դեռ չեն ընկալել և իրենց աշխատություններում չեն հիշատակում։ Հասարակությունը սկսում է կամաց-կամաց հետաքրքրվել, իմանալ և այլն, դա է մեզ ուրախացնում։ Ես կարծում եմ, որ այդ զարգացումը դեռ կշարունակվի:

– Ինչպիսի՞ և ի՞նչ մակարդակի ակտիվության մասին է խոսքը, նկատի ունեք Հայաստանի արտաքին քաղաքականությո՞ւնը։

– Արցախի հարցն ու Ցեղասպանությունը տարբեր խնդիրներ են։ Ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի հայերի պահանջով պետք է բարձրացվի՝ որպես խնդիր Գերմանիայում, բայց, դժբախտաբար, մենք այստեղ կազմակերպված չենք, մեր թվաքանակը շատ քիչ է, տարբեր երկրներից են գալիս, չեն հասցնում մերվել իրար հետ, չունենք այստեղ մտավորականություն։ Դժբախտաբար, մենք չենք փորձել կապ հաստատել գերմանացի մտավորականների և քաղաքական այլ գործիչների հետ, որոնք կցանկանային մեզ օգնել, մենք չենք փորձել հույների, ասորիների, արաբալեզու քրիստոնյաների հետ աշխատել, որոնք նույն ճակատագրին են արժանացել, և նրանք նույնպես ցեղասպանվել, կոտորվել և Փոքր Ասիայից քշվել են, դա տեղի չի ունեցել։

Գերմանիայում, իհարկե, դա դժվար է իրականացնել, որովհետև Գերմանիան ավանդաբար թրքամետ երկիր է, ամեն ինչ Թուրքիայի մասին գիտի։ Հայերը և Հայկական հարցը բնավ կարևոր չեն իրենց համար, որովհետև Գերմանիան մեղսակից է թուրքերին, և թուրքերն այստեղ մտել են գերմանական տարբեր հիմնարկներ, կուսակցություններ, քաղաքական միավորումներ՝ դառնալով դերակատար, իսկ հայերն այդ ուղղությամբ դեռ աշխատանք չեն տարել մի շարք պատճառներով։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031