Այսօր Սոչիում մեկնարկում է նոկաուտ համակարգով կանանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստուհիներ, կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Առաջին տուրում Էլինան սպիտակներով խաղում է կուբացի Ջանեթ Մորերոյի, իսկ Լիլիթը սեւերով Ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ:
Սոչիում է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը, որի մրցակիցը մեկնարկային տուրում հնդիկ Հարիկա Դրոնավալին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sochi2015.fide.com-ի