Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերինե խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն:
Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է:: Դալիա Կոուդիտեի խոսքով ՝ քաղաքական գործիչները պետք է ամենօրյա պայքար մղեն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ . Նա անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների վարքագիծը .Դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Դալիա Կոուդիտեն ասել է. « Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում»: