Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին հաջողվում է պահպանել Մինսկի խումբն աշխատանքային վիճակում, դա արդեն արդյունք է. «168 ժամ»

Մարտ 17,2015 11:09

Մեր զրուցակիցն է ԼՂՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, քաղաքական գործիչ, նախկին դիվանագետ Մասիս Մայիլյանը

– Պարոն Մայիլյան, օրերս բավականին շրջադարձային զարգացումներ տեղի ունեցան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում, որն ըստ էության անուշադրության մատնվեց հանրության կողմից։ Ըստ էության, ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվում է Մինսկի խմբի կոնֆերանսի ձևաչափ։ Հետաքրքրականն այն է, որ 1992 թ. ստեղծված Մինսկի խումբը պետք է հասներ կրակի դադարեցմանը Ղարաբաղում և հրավիրեր Մինսկի կոնֆերանս, փաստորեն, այն հրավիրվում է 23 տարի անց, և Բելառուսի ԱԳ նախարարը խոսում է բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի և խաղաղության համաձայնագրի մասին այն ժամանակ, երբ ԼՂ հակամարտությունն ըստ էության ավելի շատ գտնվում է արևմտյան համանախագահների «կառավարման» ներքո՝ ՌԴ զբաղվածության պատճառով, և Մինսկը, ըստ էության, դարձել է Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման հարթակ։ Ո՞րն է այս գործընթացի նպատակը և ի՞նչ են պատրաստում միջնորդները հակամարտող կողմերի համար։

– Այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 23 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Մինսկում, բացարձակապես չի խոսում խաղաղության պայմանագիր ստորագրելու կողմերի և միջնորդների պատրաստակամության մասին։ Վերջին 9-10 տարիների ընթացքում կողմերը նույնիսկ չեն կարողացել համաձայնեցնել այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է պատրաստվեր համապարփակ համաձայնագրի նախագիծը:

– Ռուսաստան-Արևմուտք առճակատման պայմաններում և ուկրաինական հակամարտության ֆոնին, երբ հակասություններ ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որքանո՞վ արդյունավետ կարող է լինել այս ձևաչափով կոնֆերանսը։

– Կրկնեմ, որ համաժողովի մասին դեռ խոսք չկա։ Բայց եթե Ռուսաստան և Արևմտյան երկրներ առճակատման ֆոնին հաջողվում է պահպանել Մինսկի խումբն աշխատանքային վիճակում, դա արդեն արդյունք է։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031