Լրահոս
Օրվա լրահոսը

Իմացեք, թե ինչ եք ուզում

Մարտ 17,2015 10:15

Այս պահին Հայաստանում որպես քիչ թե շատ քաղաքական ուժ հանդես է գալիս միայն մի կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որոշ հարցերում այդ կուսակցության մոտեցումներն անձնապես ինձ համար ընդունելի չեն, փոխարենը հասկանալի են, որովհետեւ դրանցում կա որոշակի հետեւողականություն: ՀՅԴ-ն դեմ է հայ-թուրքական արձանագրություններին (ես կարծում եմ, որ դրանք ստորագրելը ճիշտ էր), եւ երբ նախագահը հետ կանչեց դրանք ԱԺ-ից, կուսակցությունը ողջունեց այդ քայլը: ՀՅԴ-ն կողմ է Թուրքիայից «հողեր ուզելուն» (ինձ թվում է՝ դա գործնական որեւէ արդյունքի չի բերի եւ՝ հակառակը կթուլացնի մեր դիրքերը) եւ ողջունել է այդ ոգով գրված «100-ամյակի հռչակագիրը»:

Դաշնակցությունը կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին (ես կարծում եմ, որ ներկայիս քաղաքական պայմաններում այն կխոչընդոտի պետական ինստիտուտների բնականոն գործունեությանը) եւ հիմա պայքարում է, որ սահմանադրական փոփոխությունները կատարվեն հենց այդ ուղղությամբ: Ընդունել դաշնակցականների հայացքները չեմ կարող, բայց հնարավոր չէ նաեւ չարձանագրել, որ դրանք ընդգրկված են որոշակի համակարգի մեջ, եւ կուսակցության քայլերն ուղղված են այդ գաղափարները կյանքի կոչելուն: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ, դա օգո՞ւտ կբերի մեր երկրին, թե՞ վնաս` այլ հարց է: Բայց կրկնեմ` այն, ինչ ուզում է Դաշնակցությունը, միանգամայն հասկանալի է:

Կոնկրետ սահմանադրական փոփոխությունների հետ կապված կա կուսակցությունների պահվածքի երկու տարբերակ. ա/ մասնակցել քննարկումներին եւ փորձել կորզել առավելագույնը, որը համապատասխանում է տվյալ կուսակցության պատկերացումներին, բ/ չմասնակցել քննարկումներին, չունենալ պատկերացումներ, տեսլականներ եւ համառորեն կրկնել «ռեժիմի հեռացման» 20 տարվա պահանջը, որն, ըստ երեւույթին, եւս 20 տարի էլ կունենա գործնական նույն հետեւանքները, ինչ որ Դաշնակցության «հողային պահանջատիրությունը»: Առաջին մոտեցման դեպքում հնարավոր է հասնել, օրինակ, Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ընդդիմությանը օրենսդրական մակարդակով լծակներ տրամադրելուն եւ այլն: Երկրորդ մոտեցման արդյունավետությունը զրոյական է՝ գուցե մի քանի տասնյակ մարդու կողմից «սկզբունքայնության» գնահատումը:
Բայց առաջին մոտեցման դեպքում էլ արդյունավետությունը կարող է բարձր չլինել, եթե կուսակցությունները սկզբում իրենց ներսում, իսկ այնուհետեւ իրար հետ խորհրդակցելով՝ չհասնեն համաձայնության, թե ինչ են նրանք ուզում եւ ինչ են նրանք իշխանությունից պահանջում սահմանադրական փոփոխությունների առումով: Եթե նրանք տարբեր բաներ պահանջեն, ապա իշխանությունը ոչ մի «բարեփոխական» քայլ չի անի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Շատ հետաքրքիր միտք,որը կարդացել էի տարիներ առաջ,բայց այնքան էր տպավորվել,որ մինչև հիմա չեմ մոռացել:Հայտնի հեքիաթներից մեկի բացասական կերպար ԿՈՇՉԵԻ մահը իր մարմնից դուրս է,այսինքն թե նրան սպանել հնարավոր չէ:Ասել է թե, նրա հեռակառավարման վահանակը թաքցված է:Այսօր դա հնարավոր է և ռեալ,քանի որ գիտությունը շատ հեռու է գնացել ու մենք ամեն ինչ չէ որ գիտենք,զարմանալին միայն այն է,թե որտեղից հինավուրց ֆոլկլյորում նման միտք?Ինչպես նաև որտեղից է վաղ անցյալում մարդուս գլխում ծագել թեվավոր հրեշների մասին առասպելները?Երեք գլխանի հրեշ (Дракон)-գործադիր, օրենսդիր եւ դատական:Ստամոքսը մեկն է,թաթերն էլ ընդհանուր:Ինքը դատում է,ինքն էլ կատարում մահվան դատավճիռը,հետո “Մեզ” հրավիրում է զրույցի “կլոր սեղանի” շուրջ ասելով – Հարգելիներս,հարազատներս,այսպես շարունակել չի կարելի,ավելի լավ ապրելու համար,հանուն ժողովրդի,հարկավոր է այսինչ և այնինչ պետական կառավարման բնագավառներում փոփոխություններ կատարել:Իբրեվ թե, եթե ասենք “գազանիկի” (Дракон) թաթիկների մատների եղունգները ներկենք (ПЕДИкюр маникюр),ապա նա գիշատիճ գազանից,կվերափոխվի բարի խոտակեր կենդանու:Խելոք և բանիմաց մարդիկ էլ սկսում են հավատալ,որ հրավիրված են “կլոր սեղանի” շուրջ քննարկմանը մեծ,բարի որոշումներին ու քննարկումներին մասնակցելու համար ու ամեն մեկը իր խելոք դատողություններն է անում,առանց կասկածելու ու հասկանալու,որ նրանք ընդամենը հերթական լավ խայծն են,համով ուտեստը հրեշի համար:

  2. Արսեն says:

    Լավ էլի..))).. Էլի տեսությունը ճիշտ է գրված, բայց դրանից հետևություն՝ պրակտիկ գործողությունները…
    «Կաթիլ-կաթիլ՝ քար կծակի»-ն՝ ճիշտ է բնության մեջ, երբ քարի վրա միլիոն տարի, նույն տեղը ջուր է կաթում։ Բայց եթե քարի կողքը մարդ կա՝ էդ հեքիաթը արդեն ճիշտ չի։ Մարդը 10 տարին մեկ կփոխի քարը, և «ծակման» ոչ մի հետք դոիք երբևէ չէք տեսնի… ուզում է միլիոն տարի էլ սպասեք…
    Նման էր Լևոնի «սահմանադրական իշխանափոխությանը»..))).. Անընդհատ հարցնում էի ՀԱԿատեսաբաններին. «Լավ, ասենք վաղը տեղի է ունենալու «սահմանադրական իշխանափոխություն», էդ իշխանությունում՝ հիմարներ չեն նստած, իրենք ձեզանից լավ են տեսնում՝ երբ դա կարող է տեղի ունենալ… Ուրեմն, «սահմանադրական իշխանափոխության» նախորդ գիշերը՝ փոխում են սահմանադրությունը՝ ինչ եք անելու? Նախորդ «արածը» համարելու եք անվավեր և սկսեք նոր «սահմանադրական իշխանափոխություն» արդեն՝ ըստ նոր սահմանադրության?..))).. (որևէ մեկը կասկածում է, որ մեկ օրվա մեջ երկրի կուրսը փոխած մարդը՝ ունի հնարավորություն նաև մեկ օրում փոխել սահմանադրությունը?)։
    Այսպիսով՝ «Իմացեք, թե ինչ եք ուզում»-ը՝ ճիշտ է, անհրաժեշտ է, բայց շատ քիչ է… (դա բավարար է ընտրողի համար (էն էլ՝ միայն չկեղծվող ընտրություններով երկրներում), բայց ոչ երբեք՝ քաղաքական ուժի համար)։
    Քաղաքաքական ուժի համար
    1. Իմացեք, թե ինչ եք ուզում
    2. Ւմացեք, ինչպես հասնել ձեր ուզածին
    3. …
    Ւսկ «կոնսուլտացիաները» «քաղաքական ուժերի» համար, էդ երկրում ինչ որ բանի հասնելու եղանակ չեն (վերևում նշված պատճառներով)։
    Էլի մտածեք ..))).. էս գրածի պրակտիկ մասի համար 2 եք ստանում…))..

  3. Լալա says:

    դե ԱԻՄը երևի գոյություն չունի, պարոն Աբրահամյան

  4. Մարգար Մախսուդյան says:

    Ջու, ջու, ջու, ջո՛ւ,
    Կտցահարեք ձեզ ընձեռված համեղ կուտը
    Թե չէ՝ հանկարծ կժամանի Մայրամուտը
    Միասնական մեր ջանքերով ցրենք գաղջը
    Մեզ պահապան՝ մեր մեծ եղբոր վայրի արջը:

  5. dyadyur says:

    Հոդվածի վերնագիրը շատ խոսուն է. ,,Իմացեք,թե ինչ եք ուզում,,: Քաղաքական ուժերը շատ լավ էլ պատկերացնում են,ու գիտեն,թե իրենք ինչ են ուզում:Նրանց` համարյա բոլորին պարզ է որ գործող Նախագահն ուզում է իր ձեռքում շարունակել պահել երկրի ղեկը,կամ այլ կերպ ասած,վերարտադրվել: Ուստի անհրաժեշտ է, շատ խելոք դեմք ընդունած,նպաստել այդ գործընթացին,իհարկե,չանտեսելով անձնական շահը:Եվ բոլորը, իրենց շլանգի տեղ դրած,համամիտ են Նախագահի հետ,որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը կառավարման այդ չարաբաստիկ կիսանախագահական ձևի մեջ է (թե ինչու են այս ձևը կիսանախագահական անվանում,երբ կառավարման բոլոր թելերը մի մարդու ձեռքում են,պարզ չէ) իսկ այ,եթե այս ձևը փոխենք և անցնենք պառլամենտական ձևին,ամեն ինչ կընկնի իր տեղը:Հայտնի փաստ է,թե վատ պարողին ինչն է խանգարում:Այսօրվա գործող Նախագահը հրապարակավ հայտարարեց,որ այլևս չի հավակնի Նախագահի պաշտոնին (կարծես ուներ դրա հնարավորությունը ) Վարչապետ էլ չի ուզում աշխատել,սակայն համեստորեն լռեց ԱԺ Նախագահի ,,թափուր,,պաշտոնի մասին:Իսկ դրա համար ինչ է պետք???,այո,մի թեթև փոխել Սահմանադրությունը:Քաղաքական ուժերը ակնարկն օդում բռնեցին,դե,իսկ մնացածը ,,տեխնիկայի,,հարց է:Հիմա հարց է առաջանում,կառավարման ձևը փոխելով և նույն թիմը պահելով ինչն է փոխվելու??? Քիմ Քարդաշյանը փոխել է մազերի գույնը,արդյոք??? դրանից հետո նա դադարել է Քիմ Քարդաշյան լինելուց:Սահմանադրական փոփոխությունների ,,թեժ քննարկումների,, ընթացքում ոչ մեկը Նախագահին չակնարկեց,որ այդքան տարիներ այդքան ծանր աշխատանքից հետո գուցե հանգստանալ է պետք?:Կարելի էր նույնիսկ նրան կոմպլիմենտ անել,առաջարկելով զբաղվել մանկավարժական գործունեությամբ :Բայց չէ~,ամեն մեկն իր պատառն է ակնկալում:

  6. gib.gibindus says:

    Կա՞ որևէ բնագավառ, որտեղ “Իմացեք, թե ինչ եք ուզում” արտահայտությունը տեղին չէ: Ի՞նչ կապ ունեն քաղաքականությունն ու կուսակցությունները:

  7. Գալուստ Ենոքյան says:

    «Իմացեք, թե ինչ եք ուզում» այս մասին իհարկե «ժողովուրդը» պիտի մտածեր այն ժամանակ երբ բղավում էր «Լեվոն Նախագահ…» …էդ «բուրժուական հէղափոխությանը» …ժողովուրդը հարկավ պատրաստ չէր…ոչ էլ բուրժուներ շմայսներին, լֆիկներին ու ծառուկյաններին…դե իսկ Սարգսի վերեվում ասած «անմահ» Կաշչեին ի դեմս նախագահ Սերժիկի,որի կյանքի «վահանակը» Մոսկվայում է թաքցված, բոլորովին չէր սպասում…հիմա իհարկե շատ ուշ է ասել թե ինչ ես ուզում….մարկանց հաց ու ջուրը կտրելուց հետո հարցնել թե էլ ինչ ես ուզում…մենակ շնչելու օդն է մնացել… դրա վահանակն էլ էլի …

  8. լորքին says:

    Պարոն Աբրահամյան, ինչ էք առաջարկում։ Եթե հողային ( ի միջ այլոց միայն ՀՅԴ-ն չի, նաեւ ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն են պահանջում տարածքներ), պահանջք չկա, ապա որն է Ցեղասպանության ճանաչման իմաստը։

  9. Ռուբեն says:

    պետականամետ մտածողոթյուն է պետք,պետությունը շենացնել է պետք,թալանին ու ընչաքաղցությանը պատնեշել է պետք…ազգային ուղեղով ու նկարագրով մտավորական է պետք. խաչատուր կարճիկյաններ,արամմանուկյաններ են պետք…թերեվս միակ ազգամետ մտածողը ՀՅԴ-ն է

    • լորքին says:

      Ընդհանրապես որոշ քաղաքական շրջանակների մոտ այն վախը կա որ եթե ՀՀ-ն պահանջատեր է ուրեմն դա վտանգավոր դրության մեջ կարող է դնի Հայաստանին։ Հիշեք որ 94 տարի առաջ այս օրը Մոսկվայի դաշնագրով ՀՀ-ն կորցրեց Արեւելյան Հայաստանի մեծ մասը եւ ՀՀ-ի անկախությունը։ Ցավալին այն է որ նորանկախ Հայաստանի Ա. իշխանությունները պետք է հրաժարվէին Մոսկվայի եւ Կարսի կործանարար պայմանագրերից։ Դժբախտաբար դա տեղի չունեցավ եւ սխալը շարունակվում է առ այսօր։ Իմ կարծիքով եթե ցեղասպանության ճանաչմանը չի հետեւելու պահանջատիրությունը եւ հետեւաբար վնասից հատուցում եւ տարածքներ, մենք ԱՎԵԼՈՐԴ ԷՆԵՐԳԻԱ ԵՒ ԺԱՄԱՆԱԿ ենք վատնում, որի շռայլությունը հաստատ կհյուծի եւ կկործանի մեզ ժամանակի հետ միասին։

  10. Տիգրան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, Դուք գրում եք.
    Որոշ հարցերում այդ կուսակցության մոտեցումներն անձնապես ինձ համար ընդունելի չեն, փոխարենը հասկանալի են, որովհետեւ դրանցում կա որոշակի հետեւողականություն:
    Ընդունել դաշնակցականների հայացքները չեմ կարող, բայց հնարավոր չէ նաեւ չարձանագրել, որ դրանք ընդգրկված են որոշակի համակարգի մեջ, եւ կուսակցության քայլերն ուղղված են այդ գաղափարները կյանքի կոչելուն: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ, դա օգո՞ւտ կբերի մեր երկրին, թե՞ վնաս` այլ հարց է: Բայց կրկնեմ` այն, ինչ ուզում է Դաշնակցությունը, միանգամայն հասկանալի է:
    Հիմա խնդրում եմ օգնեք, որ ես էլ հասկանամ հետեւյալը. Դաշնակցությունն ասում էր եւ ասում է, որ իր ծրագրերից է մեսրոպյան ուղղագրության վերականգնումը եւ որպես առաջին քայլ այդ ուղղությամբ իրենց կուսակցության անվանումը ՀՀ-ում հաստատվելուց հետո հապավման ձեւով սկսեցին գրել ՀՅԴ, իսկ հապավումը բացված տարբերակով՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն: Ըստ մեսրոպյան ուղղագրության՝ եթե Յեղափոխական, ապա Դաշնակցութիւն, իսկ բոլշեւիկյանով՝ եթե Դաշնակցություն, ապա Հեղափոխական: Հիմա՝ ինչ են ուզում դաշնակները, ինչի կողմնակից են՝ ինձ համար պարզ չէ: Եթե Ձեզ համար պարզ է, ասեք, ինձ համար էլ պարզ լինի: Լռությունը ես կընկալեմ խուսափողականություն եւ շահադիտական վերաբերմունք: Շնորհակալություն:

  11. մարդ says:

    ա/ մասնակցել քննարկումներին եւ փորձել կորզել առավելագույնը, որը համապատասխանում է տվյալ կուսակցության պատկերացումներին. Համաձայն եմ այս տարբերակի հետ եթե “առավելագույնը ասվածը” չի ձգտում զրոի․

    • Գալուստ Ենոքյան says:

      Ինչքան հասկանում եմ «առավելագույնի» հույսը դաշնակները կապել են նորից «ռուսական» ազգայնական» Պուտինյան անհեռատես քաղաքականության «ջրաղացին» ջուր լցնելով…ցավոք այդ «առավելագույնը» ինչպես Ռուսաստանում այնպես էլ մեր կախյալ երկրում ծառայելու է Տեր Պետրոսյանի «Բորժուա դեմոկրատական» …շմայսների շահերին այլ ոչ թե դաշնակների «սոցիալ դեմոկրատական» գաղափարներին… միակ հուսը Ռուսաստանում Մայդանի…Ռուս Յեղափոխական Դաշնակցությամբ իրականցված հեղափոխությունը կլինի…

  12. Ջիվան Նադարյան says:

    Մենք պետք է մի պարզ ճշմարտություն հականանք. եթե այսքան տարի մեր ընդդիմությունը անատամ քարոզչությամբ և առանց լուրջ ծրագրի փորձում է անընդհատ իշխանափոխություն իրականացնել և միշտ ձախողվում է, ապա պետք է հրաժարվի այդ սխալ մեթոդից և մտածի այլ` ավելի արդյունավետ տարբերակ: Հիմա հարց կառաջանա բա ինչ տարբերակ կա ռեժիմին հեռացնելու: 1.Դրա համար նախ կարծում եմ պետք է մեկընդմիշտ հրաժարվել հնացած ու անօգուտ գործելավոճից, քանի որ դա չի աշխատում: 2.Կենտրոնանալ այլ արդյունավետ տարբերակ որոնելու ուղղությամբ: 3.Այս ամենի համար պետք է իմաստություն և համբերություն: Միգուցե այդ իմաստուն տարբերակը մեզ համար դեռ հայտնի չէ, բայց դա չի նշանակում որ այն գոյություն չունի: Ինչպես նշեցի դրա համար անհրաժեշտ է թողնել հինը և փնտրել նորը, իսկ փնտրողը հաստատ մի օր գտնում է

  13. Հ.Շ. says:

    վերեւի մեկնաբանութիւններում,
    բազմաթիւ հարցումներ էք ուղղում Պարոն Աբրահամյանին… ՀՅԴ-ի մասին

    եւ ասում էք՝ հասկանալու համար է…

    սակայն անհասկնալի այն է թէ՝

    . ինչո՞ւ այս հարցումները չէք ուղղում/մինչեւ օրս չէք ուղղած Հ.Յ. Դաշնակցութեան

    . ինչո՞ւ, նոյնիսկ եթէ զանոնք չէք ուղղում անոր,
    ան չի պատասխանում այսպիսի հարցումների,
    (կամ ինչո՞ւ արդէն իսկ ան բաւարար չափով չէ արտայայտած հարկաւոր բոլոր բացատրութիւնները, որպէսզի մինչեւ այսօր կարիքը իսկ չլինէր այսպիսի տարրական հարցումների)

    երեւի դաշնակցականները շատ զբաղած են, ժողովէ ժողով, միայն իրարու հետ խօսակցելով…

    «Առավոտ»ի Խմբագրապետի՞ն կը մնայ ՀՅԴ-ի վերաբերեալ հիմնական բացատրութիւններ հայթայթել հանրութեան… Ինք պարզում է ինչ որ տեսնում է, ինչ որ երեւում է, եւ նաեւ տալիս է իր իրաւացի կարծիքը. կարելի չէ աւելին պահանջել իրմէ… արդարեւ, այդքանն ալ ստիպուած չէր անելու, նկատի ունենալով որ – ինչպէս յստակօրէն եւ բառացիօրէն յայտնում ու բացայայտում է -, ինք՝ համակիր մը չէ այդ կուսակցութեան, եւ ընդհանրապէս հակակարծիք է անոր հիմնական դիրքորոշումներին կամ գաղափարախօսութեան նկատմամբ…

    ստորագրեալը, առանձնակի կերպով, Պարոն Ափրահամեանին ներկայացնելու է պատշաճ բոլոր լուսաբանութիւնները, անոր – պարկեշտօրէն եւ ուղղամտօրէն –արծարծած՝ արդարացի եւ հետաքրքրական առարկութիւնների վերաբերեալ

    Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org

  14. Ruben says:

    Եթե Սերժը իշխանությունը փոխանցի դաշնակցությանը, ՀՀ-ում կմնան միայն դաշնակցականները, այն էլ մի երկու տարով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031