Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԿԳ նախարարի` կրթությունը մարդկային շփումների համար ամենակարևոր հարթակներից մեկն է

Մարտ 16,2015 21:30

Նույն օրը տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Արտակ Զաքարյանի և Ջորջ Պիրինսկու համանախագահությամբ: Հանձնաժողովի անդամները ընդունել են օրակարգի նախագիծը, ապա Բրուսելում անցկացված նիստի արձանագրությունը: Ջորջ Պիրինսկին ափսոսանք է հայտնել ադրբեջանցի գործընկերների բացակայության առթիվ և նշել, որ բացակայությունը նրանք բացատրում են իրենց առաջարկների և դիտարկումների մերժման փաստով:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները կրթության ոլորտում: Խոսելով Բոլոնիայի գործընթացի մասին` Արմեն Աշոտյանը փաստել է, որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում` գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն: Նախարարը հանգամանալից խոսել է Հայաստանում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին: Նա նշել է, որ չնայած ուսուցիչների փոխանակության, աշակերտների և ուսանողների շարժունակության խթանման մեծ ցանկությանը` Հայաստանն այս ոլորտում  գրանցում է ցածր արդյունքներ: Պատճառը ֆինանսական զամբյուղն է, մեծ ճանապարհածախսը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը` փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պիտի հասանելի լինի բոլորին, սակայն Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: ԿԳ նախարարը նշել է նաև, որ կրթությունը մարդկային շփումների համար ամենակարևոր հարթակներից մեկն է:

Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերից մեկի մասին խոսել է ,,Ֆինեք,, ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարլ Հռոմը, ով նշել է, որ կրթական այս ծրագիրը տևելու է երկու տարի, բյուջեն 1 միլիոն  է, և ծրագրի նպատակն է համատեղելի դարձնել հայկական և եվրոպական կրթական համակարգերը: Պարոն Հոլմը կարևորել է նաև բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրության կարգավորումը, որակավորման համակարգի ստեղծումը և զարգացումը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը տարիների ընթացքում միացել է եվրոպական այն կոնվենցիաներին, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը: Ըստ նախարարի` Հայաստանը, գտնվելով արևելքի և արևմուտքի խաչմերուկում, կրել է օտար մշակույթների ազդեցությունը, և ինքն էլ փոխազդել: Նա նշել է, որ հայկական մշակույթը ստեղծվել և պահպանվել է ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս: Նախարարը խոսել է Հայաստանի և  Լեռնային  Ղարաբաղի պատմական անշարժ հուշարձանների գրանցման, պահպանման և վերակառուցման մասին:

Այնուհետև Լատվիայի ներկայացուցիչ Տատյանա Ժդանոկան ներկայացրել է ,,Արևելյան գործընկերության համատեքստում մշակույթի և միջմշակութային երկխոսություն,, թեմայով զեկույցի ընդունման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները: Տիկին Ժդանոկան նշել է, որ զեկույցը վերաբերում է Եվրոպայում մշակութային բազմազանությունը պահպանելուն: Նա հան·ամանալից ներկայացրել է բոլոր պատվիրակությունների առաջարկները: Ապա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում զեկույցի նախաgիծն ընդունվել է: Նիստի ավարտին հաջորդ նիստի զեկույցի համար առաջարկվել է երկու թեմա: Արտակ Զաքարյանն առաջարկել է զեկույցի թեմաները ներկայացնել Եվրանեսթ ԽՎ բյուրոյին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031