Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Նորվեգիան հետընթաց քայլ կատարեց՝ բարոյական չափանիշների առումով»

Մարտ 16,2015 20:58

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը հայտարարել էր, որ ներկա չի գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, քանի որ կարեւորում է Թուրքիայի եւ Նորվեգիայի հարաբերությունները: Ոգեկոչման արարողությանը մասնակցելու է դեսպանը:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Նա ասաց, որ քանիցս համոզվել ենք, որ Հայոց ցեղասպանության խնդրի համատեքստում բախվում են ռեալ քաղաքական շահերը եւ համամարդկային բարոյական չափանիշները: Սակայն, հաճախ գերիշխում են կամ հաղթող են դուրս գալիս ռեալ քաղաքական շահերը:

«Բնական է, որ 100-րդ տարելիցի եւ ապրիլի 24-ի միջոցառումներին ընդառաջ Թուրքիան փորձելու է էլ ավելի շեշտել իր աշխարհաքաղաքական կարեւորությունը տարբեր ոճերով, հատկապես՝ արեւելյան ոճով կաշառել եւ շահագրգռել տարբեր պետություններին, միջազգային կազմակերպություններին, որպեսզի չմասնակցեն Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին կամ մասնակցեն Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին, սա բնական է: Ցավալի է, որ Նորվեգիայի պես բարեկեցիկ եւ չեզոք երկիրը կարող է տրվել Թուրքիայի նման խարդավանքներին: Այս պարագայում Նորվեգիայի համար հաղթեցին ռեալ քաղաքական շահերը, եւ ցավոք սրտի, նորվեգական ժողովրդավարության համար մի բավական վատ խարան դրվեց, որովհետեւ ըստ էության, նրանք հետընթաց քայլ կատարեցին՝ բարոյական չափանիշների առումով»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031