ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի վերաբերյալ ուղերձ է փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը:
«Այս ուղերձում շեշտել ենք այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները, սկսած Լեւոն Տեր Պետրոսյանից, անտարբերության մատնեցին 1921 թվականի պայմանագիրը: Այն պայմանագիրը, որով ժամանակին կորցրել ենք մեր պետականությունը: Եթե այդ պայմանագիրն է մեր պետականությունը ոչնչացրել, այդ պայմանագրի մերժմամբ էլ պետք է սկսենք մեր գործունեությունը: Բայց քանի որ Հայաստանի իշխանությունները երբեւէ Հայաստանի իշխանություն չեն եղել, այլ եղել KGB-ի դրածոներ, մանավանդ բոլոր երեք նախագահները, նրանց համար այս պայմանագիրը որեւէ նշանակություն չի ունեցել: Եթե մյուսները խորամանկորեն լռել են, ապա Լեւոն Տեր Պետրոսյանը իր պարզունակությամբ նույնիսկ հոխորտաց՝ ես այն իմաստուններից եմ, որ երբ մեզնից պահանջում էին չեղյալ համարել այդ պայմանագիրը, ասում էի դա սխալ է: Այսինքն, մեր պետությունը ստրկացնող պայմանագիրը, մեր նկատմամբ ապօրինություն գործադրող պայմանագիրը չեղյալ հայտարարելը Լեւոն Տեր Պետրոսյանը սխալ էր համարում»,- ԱԳՆ իր ուղերձը ներկայացնելուց առաջ նամակի բովանդակության մասին պատմեց Պարույր Հայրիկյանը:
Նա կարծում է՝ ճիշտ կլիներ ԱԳՆ-ին եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան համար պատրաստված իրենց ուղերձները հանձներ ՀՀ նախագահին, բայց. «Քանի որ նախագահը վաղուց ապացուցել է, որ ինքը սխալմամբ է նախագահի պաշտոնում, իսկ եթե հիմնավորումներ եք ուզում, վերցրեք նրա ցանկացած գործունեություն` կապված արտաքին քաղաքականության հետ, որովհետեւ նա ամեն ինչ արեց զրոյացնելու մեր պետականության նշանակությունը»:
Ըստ Պարույր Հայրիկյանի, չեն կարող երկու մարդ պայմանագիր կնքել իրար հետ երրորդի վերաբերյալ՝ առանց այդ երրորդի ներկայության, ինչպես արվեց ռուս-թուրքական պայմանագիրը կնքելիս. «Այս պայմանագիրը միջազգային իրավունքի ենթակա Հայաստանի վերաբերյալ պայմանագիր է ու կնքված նրա երկու թշնամիների միջեւ՝ մեկը ցեղասպանություն էր իրականցրել, մեկն ուզում էր իրականացնել: Նկատի ունենալով 1921 թվականին մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը՝ ի սկզբանե անվավեր է եղել եւ հաշվի առնելով 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Ուիլսոնի կայացրած վճիռը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբերյալ՝ առ այսօր վավեր ու ուժի մեջ գտնվող փաստաթուղթ է: Հիմք ընդունելով, որ մերօրյա Հայաստանը հանդիսանում է 1918-20 թթ Հայաստանի իրավահաջորդը եւ այդ դրույթն ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրի եւ սահմանադրության նախաբանի մեջ, կոչ ենք անում միջազգային բոլոր ատյաններում հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտել այսպես կոչված պայմանագրի վերաբերյալ եւ պահանջել Մոսկվայից ու Թուրքիայից իրենց պայմանագրերում հրաժարվել Հայաստանին վերաբերող բոլոր դրույթներից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հերիք է էժան ամբոխավարությամբ զբաղվեք Պարույր Հայրիկյան!
Այնտեղ կա եւ երրորդ կողմ եւ հայի ստորագրություն, եւ գրված է “հայաստանի հոգատար բարեկամներ” այլ ոչ “թշնամիներ”: Հարկավոր է լուրջ մասնագիտական աշխատանք՝ այդ թուղտը զրոյացնելու համար:
Իա˜. լու՞րջ` Հայաստանի բարեկամներ… Դե որ գրված է, էլ ինչ դարդ ունենք: