Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Ադրբեջանը շահագրգռված չէ որեւէ օրինակներ ունենալ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու համար»

Մարտ 16,2015 19:45

Հայաստանում մարտի 16-18-ը տեղի է ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը: Չնայած՝ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարել էին, որ գալու են Հայաստան, բայց այնուամենայնիվ, չէին եկել: Նշենք՝ 2012 թվականին Եվրանեսթի նախորդ լիագումար նիստին, որը տեղի է ունեցել Բաքվում, Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Նա նկատեց, որ  Ադրբեջանը, ինչպես միշտ, հրաժարվում է այն պաշտոնական միջոցառումներին մասնակցել, որոնք իրականացվում են Հայաստանում. «Իրավիճակում գլուխ հանող բոլոր մարդիկ հասկանում են, որ ադրբեջանական պատվիրակությունը չի գալու Երեւան: Դա ի սկզբանե հասկանալի էր»:

Պարոն Նավասարդյանը նկատեց, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունը ավելի սուր է արտահայտվում, քան Հայաստանում՝ հակաադրբեջանական տրամադրությունները, Հայաստանի պատվիրակությունը գնացել էր Ադրբեջան, եւ Ադրբեջանի ներկայացուցիչները երբեւէ Հայաստանում չեն հանդիպել որեւէ սպառնալիքների. «Հիմնական պատճառը պետք է այլ տեղ գտնել: Ադրբեջանը շահագրգռված չէ որեւէ օրինակներ ունենալ Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալու համար, քանի որ համարում է, որ հարաբերությունների նորմալացումը միայն իրենց պատկերացրած ղարաբաղյան խնդրի լուծման պայմաններում կարող է լինել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031