Մարտի 18-ին Հայաստան կայցելի Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:
Յոհանես Հանին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Եվրահանձնաժողովի հանձնակատարը կհանդիպի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Մարտի 18-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարարի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Կարդացեք նաև
Նախատեսված է հանձնակատար Հանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանին:
ՀՀ ԱԳՆ