Մարտի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկեց ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահների համար նախատեսված «Ես առաջնորդ եմ» խորագրով վերապատրաստման դասընթացը: Ծրագիրն անցկացվում է դասախոսությունների ձևաչափով։ Այն նպատակ ունի առաջնորդության վերաբերյալ գիտելիքների, ինչպես նաև պրակտիկ հմտությունների տրամադրման ճանապարհով նպաստել ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների առաջնորդական ունակությունների զարգացմանը:
Դասընթացին մասնակցում է 30 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ: Ծրագիրն անցկացվելու է մինչև ապրիլի 4-ը։ Հանդիպումների ընթացքում կհամադրվեն և աշակերտներին կուսուցանվեն Երիտասարդ առաջնորդների դպրոցի կողմից ներկայացվող «Արդյունավետ մարդկանց 7 սովորությունները» և «Հանրային խոսք» դասընթացները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն