Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերի գարնանային էտը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը

Մարտ 16,2015 16:54

Ծառերի սանիտարական էտի հետ կապված Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մինչ օրս էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ: Աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներում ակտիվորեն ներգրավել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամներին:

«Ամեն տարի ծառերի էտման աշխատանքների մեկնարկի հետ հնչում են իրարամերժ կարծիքներ, ինչը նաև ապատեղեկատվության տեսքով մատուցվում է հանրությանը: Դրանից խուսափելու նպատակով մինչ աշխատանքների մեկնարկը Երևանի քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամ, անկախ մասնագետների ներգրավմամբ հանրությանը տեղեկացրեք ծառերի երիտասարդացման աշխատանքների մասին: Նաև մասնագիտական հիմնավորումներով ներկայացրեք, թե ո°ր դեպքում է անհրաժեշտ կիրառել էտման այս կամ այն տեսակը, որպեսզի ավելորդ շահարկումները բացառվեն»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031