Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն՝ իր առողջության մասին. «Առանց բամբասանքների տխուր կլինի». Коммерсант

Մարտ 16,2015 16:45

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է իր առողջական խնդիրների հետ կապված հրապարակումները: Ըստ «Коммерсант»-ի՝ նա ասել է, որ «առանց բամբասանքների տխուր կլինի»:

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւն էլ ասել է. «Հենց նոր ինձ հետ Վլադիմիր Վլադիմիրովիչը ղեկին նստած տարածքով մեքենա էր վարում: Սա ասում եմ նրա համար, որ բամբասանքներ չլինեն»: Աթաբաեւը նաեւ հավելել է, որ ինքն իր մասին հաճախ բամբասանքներ է լսում եւ դրանք սխալ է համարում:

Այսօր Վլադիմիր Պուտինը 10 օրվա բացակայությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ: Նա Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություններ էին հրապարակել, որ Վլադիմիր Պուտինը կարող է հիվանդ լինել, քանի որ մարտի 12-13-ը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը հետաձգվել էր, իսկ ինքը վերջին մի քանի օրերին չէր երեւում հանրության առջեւ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հերքել էր այդ տեղեկությունները:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031