Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական գյուղի բնակիչները դատի են տվել Վարդան Այվազյանին. Грузия Онлайн

Մարտ 16,2015 16:20

Վրացական Տաբածղուրի գյուղի բնակիչները դատի են տվել ՀՀ ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Վարդան Այվազյանի կազմակերպությանը Վրաստանի բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որով Տաբածղուրի լճից ձուկ բռնելու նրանց իրավունքը սահմանափակվում է: «Грузия Онлайн»-ի տեղեկացմամբ՝ այդ գյուղի եկամուտի միակ աղբյուրը ձկնորսությունն է:

Կայքը հիշեցնում է, որ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանի բնապահպանության նախարարությունը Տաբածղուրի լճի օգտագործման իրավունքը 1832 լարի գնով վաճառել էր: Աճուրդին մասնակցել էր միայն «Օզերո» կազմակերպությունը, որի 90%-ը պատկանում է հենց Վարդան Այվազյանին: Կազմակերպությունը աճուրդից 30 օր առաջ է ստեղծվել: Լիճը Այվազյանի կազմակերպությանն է տրամադրվել 20 տարվա օգտագործման իրավունքով, պայմանով, որ գետում պետք է ձուկ լինի:

Տեղի բնակիչները պատմում են, որ կազմակերպությունը այդ պայմանը չի կատարել: Ավելին՝ «Օզերոն» սկսել է վերացնել ձուկը: Մասնավորապես՝ Սեւանա լճից 80 տոննա խեցգետին է բերվել եւ բաց թողնվել Տաբածղուրի լիճ: Հայտնի է, որ խեցգետինները խավիարով են սնվում: Բնակիչների տեղեկություններով՝ դրանից հետո 13 տեսակ ձուկ է ոչնչացել, իսկ Այվազյանն էլ հայտարարել է, որ 10.000 ձուկ է բաց թողել լիճ: Բնակիչները նաեւ դժգոհում են, որ լճի վաճառքից հետո, ձկնորսությունը սահմանափակվել է: «Օզերոն» պահակներ է վարձել, որպեսզի արգելեն բնակիչներին ձուկ որսալ:

Լավրենտի Մուրադյանը «Ռեզոնանսի» հետ զրույցում ասել է, որ չնայած արգելքին իրենք երբեմն ձուկ են որսում, քանի որ ձկան վաճառքը իրենց հիմնական եկամտի աղբյուրն է. «Բայց լճում ձուկ գրեթե չկա: Քանի տարի մենք դրա շնորհիվ էինք ապրում, եւ մի պայծառ օր Վարդան Այվազյանը հայտարարեց, որ լիճն իրեն է պատկանում, եւ մենք պետք է դադարեցնենք ձուկ որսալ: Մենք օգնության ստանալու նպատակով մի քանի անգամ տեղի իշխանություններին ենք դիմել, բայց ապարդյուն: Մենք նաեւ պատրաստ ենք նոր աճուրդի դեպքում հետ գնել լիցենզիան»:

Այս բոլոր խնդիրների պատճառով բնակիչները դատի են տվել Այվազյանին: Հատկանշական է, որ առաջին դատական նիստը նշանակված է եղել մարտի 11-ին, սակայն Թբիլիսիի քաղաքային դատարանը անորոշ ժամկետով հետաձգել է նիստը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Նյութը պատրաստելու ժամանակ կարելի էր հետաքրքրվել և տեղեկանալ, որ Տաբածղուրին ոչ թե վրացական, այլ հայկական գյուղ է Վրաստանի տարածքում: Առանց այդ էլ, նրանք ցանկանում են հայկական բոլոր գյուղերը ներկայացնել վրացականի ֆոնի տակ՝ համացանցում բնակչությանը համարելով վրացիներ, այնինչ գյուղում վրացիներ ընդհանրապես չկան: Երևում է, որ թարգմանությունը տվյալ հեռուստաալիքից կատարվել է բառացի եւ մեխանիկական կերպով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031