Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյանը հանդես եկավ դատախազության դեմ միջնորդությամբ (Տեսանյութ)

Մարտ 16,2015 16:02

Դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի եւ մյուսների գործի դատաքննությունն ավարտվեց:

Մարտի 30-ին սպասվում  են մեղադրական ու պաշտպանական ճառերը:

Մինչ դատաքննությունը դատավոր Արշակ Վարդանյանը կհամարեր ավարտված, Միսակ Մարտիրոսյանը հանդես եկավ «Քրեական գործ հարուցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին համապատասխան միջնորդությամբ դիմելու մասին» միջնորդությամբ:

Միսակ Մարտիրոսյանն ասաց, որ բազմաթիվ անգամներ նշել է նախաքննության մարմնի  եւ հսկող դատախազի կողմից կատարված հակաօրինական արարքների մասին:

«16.02.2015 դատարանը համապատասխան գրությամբ դիմել էր գլխավոր դատախազին: 09.03.2015թ.դատաքննության ընթացքում դատարանը հրապարակեց ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը, որի համաձայն, կրկին ընտրվել է հարցին լուծում չտալու դասական ձեւը՝ դիմումը վերադարձվել է դատարանին ձեւական պատճառաբանությամբ, թե գրության վերնագիրը չի գրվել միջնորդություն, եւ ես չեմ նախազգուշացվել ակնհայտ սուտ ցուցմունք մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին»,-ասաց Մ.Մարտիրոսյանը:

Միսակ Մարտիրոսյանը հայտնեց, որ ուսուցչուհի Ռուզաննա Դարբինյանը՝ վկան, մուտք է գործել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն  2013թ.սեպտեմբերի 23-ին, ժամը 11.55-ին, եւ այնտեղ է գտնվել մինչեւ նույն օրվա ժամը 12.30-ը:

Նա հանդես է եկել կաշառք վերցնելու մասին հայտարարությամբ, որից հետո նույն վարչության նախապատրաստված նյութերը  ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշում է կայացվել, ուղարկվել  Երեւանի քննչական վարչություն:

«Այս ամենին չէինք անդրադառնա, եթե չլիներ մի շատ կարեւոր փաստ, որը կայանում  է նրանում, որ 2013թ.սեպտեմբերի 23-ին  ժամը 12-ից հետո տրված հայտարարության հիման վրա նախապատրաստվող նյութերով , արդեն դրանից տաս ժամ առաջ քննչական գործողություններ են կատարվում, հարցաքննվում են մարդիկ»,- շարունակեց Միսակ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝  քննչական գործողություններ են կատարվել վկա Լիա Պետրոսյանի, Անգին Ղուկասյանի… հետ էլ:

Միսակ Մարտիրոսյանը հայտարարեց, որ քննիչի նշյալ որոշումը դատախազի կողմից չի վերացվել:

Խոսքը վկա Ռուզաննա Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդվում չիրականացնելու մասին է՝ 2014թ.ապրիլի 25-ի:

Միսակ Մարտիրոսյանը իր միջնորդության մեջ նաեւ նշել էր.«Բացի այդ Ռուզաննա Դարբինյանից հանցագործության մասին հաղորդում ընդունելուց հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետը հաղորդագրություն է տարածել կաշառք տալու եւ «ստանալու» վերաբերյալ, որում նշել էր, որ Ռուզաննա Դարբինյանն իր վերոնշյալ հայտարարությունը տվել է իրենց մոտ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս»:

Ըստ Մ.Մարիտիրոսյանի՝ նշյալ հաղորդագրության մի մասը հաստատ վրիպակ չի, քանի որ ապագա վկան հայտնել էր, որ հրավիրվել է ոստիկանություն, եւ այնտեղ հայտնել է 1000 դոլար կաշառք տալու մասին:

Մ.Մարտիրոսյանը չորրորդ անգամ միջնորդեց, որ ասվածը դիտվի հաղորդում հանցագործության մասին, խնդրեց դատարանին այս անգամ իրեն զգուշացնել ակնհայտ ստոր մատնության վերաբերյալ:

Մեղադրող Սասուն Խաչատրյանն ասաց, որ բարձրացված հարցերը կարգապահական խախտման հարցեր են, իսկ դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց այն, պատճառաբանելով, որ դատարանը պատշաճ ընթացակարգով է ուղարկել Մարտիրոսյանի հաղորդումը, դրանում մեջբերվածի հիմնավորվածությունը որոշելն էլ իր՝  նախագահողի գործը չի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031