Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխություններն ու ՀՀ-ի եվրոպական ուղին` ըստ ՀՅԴ պատգամավորի

Մարտ 16,2015 15:14

«Մեր երկիրը ժամանակի ընթացքում, որդեգրելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների համակարգը, այսօր մի նոր շրջափուլի առջև է կանգնած»,- Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական նիստի մեկնարկին հայտարարեցԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա անդրադարձավ Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին: ՀՅԴ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ դրանք իրապես կարեւոր են Հայաստանի համար: Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, սահմանադրական բարեփոխումները վկայում են, որ Հայաստանը գնում է եվրոպական քաղաքական արժեքները որդեգրելու ճանապարհով. «Բարեփոխումների արդյունքումառաջ քաշվող փոփոխությունները թե կառավարման համակարգի փոփոխման, թե այլ ոլորտներում վկայում են, որ Հայաստանի կողմից որդեգրվում են եվրոպական արժեքները: Ես հույս ունեմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ Հայաստանը կլինի ավելի հզոր ու ժողովրդավար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031