Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի գործով վկայություն տվեց Մալաթիայի դատավորը

Մարտ 16,2015 15:04

Դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի, տեղակալներ Արմեն Մովսիսյանի, Գեղամ Գրիգորյանի եւ դատական կարգադրիչների տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների գործով այսօր դատարանում վկայություն տվեց դատական դեպարտամենտի նախկին աշխատակից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Նորա Կարապետյանը: Նա դատարան էր հրավիրվել Միսակ Մարտիրոսյանի միջնորդության հիման վրա: Նա ասաց, որ աշխատանքի բերումով իր ղեկավարը եղել է Միսակ Մարտիրոսյանը, եւ ըստ էության ինքը զբաղվել է մրցութային հանձնաժողովի աշխատանքների համակարգմամբ: Միսակ Մարտիրոսյանի հարցին, թե երբեւէ ինքը իր գործողություններով նպաստե՞լ է, ինչ-որ անուններ տվե՞լ են մրցույթների հետ կապված, Ն. Կարապետյանը ժխտեց: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր էր իր բացակայության ժամանակ ինքը ասեր, թե վարչության նախկին պետ, ամբաստանյալ Անգին Ղուկասյանը ինչ կասի՝ կընդունեք, վկան ասաց, որ վարչության պետը չէր կարող ավելի բարձր գտնվել եւ որ նման բան չի եղել:

Misak_4 Misak_2

Դատարանը հրապարակեց վկա Ռուզաննա Դարբինյանի ցուցմունքները, քանի որ նա, ըստ պաշտոնական տեղեկատվության, 2014թ. օգոստոսի 9-ից մինչեւ այս տարվա մարտի 10-ը ՀՀ չի վերադարձել: Այս վկայի հորաքրոջ հարսը այս գործով ամբաստանվող Անգին Ղուկասյանն է: Վկան դիմել էր Անգինին՝ իր որդուն աշխատանքի ընդունելու հետ կապված, Անգին Ղուկասյանը խոստացել էր աշխատանքի ընդունել, հայտնելով, որ 1000 դոլար գումար պետք է տա Միսակ Մարտիրոսյանին: Ըստ վկայի՝ իր որդին տեղավորվել էր Լոռու մարզի Սպիտակի դատարանում որպես գործավար, իսկ ինքն էլ 1000 դոլարը տնեցիներից թաքուն տվել էր Անգինին: Նա գոհ էր Անգինից, քանի որ որդին աշխատանք էր ունեցել Սպիտակի դատարանում, եւ երբ Երեւան էր տեղափոխվել, այդ պատճառով որդին աշխատանքից ազատվել էր:

Ինչ վերաբերում էր Միսակ Մարտիրոսյանի միջնորդությանը՝ դատարան հրավիրել քննչական պետի տեղակալ Արման Բայադյանին, դատավորը մերժեց այն: Խնդիրն այն էր, որ Միսակ Մարտիրոսյանը հայտարարել է, որ քրեական գործ հարուցելու որոշումից առաջ արդեն 4 վկա հարցաքննվել են, մինչդեռ, ըստ դատարանի դիրքորոշման, օրենսդիրը քրեական գործի հարուցման որոշման մեջ ժամ նշելու պարտավորություն չունի, այդ իսկ պատճառով նրան կանչելու եւ հարցաքննելու հիմքերը բացակայում են: Ըստ դատավոր Արշակ Վարդանյանի, քրեական գործը հարուցվել է մեկ տարուց ավելի առաջ եւ մեկ տարվա վաղեմության հարցը պարզելու համար քննիչին հարցաքննելը արդյունավետ եւ ողջամիտ չի կարող լինել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031