Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը (լուսանկարում) հայտարարել է, որ ներկա չի գտնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, քանի որ Թուրքիայի ու Նորվեգիայի հարաբերությունները ավելի կարեւոր են: Ըստ Dailysabah.com կայքի՝ ներկա կլինի միայն դեսպանը:
Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ցեղասպանությունը, որը ենթադրաբար կատարվել է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից, միջազգայնորեն վիճարկվում է, եւ նախարարությունը այդ առնչությամբ իր կարծիքը հետագայում կհայտնի»:
Նորվեգիայի վարչապետի գրասենյակի փոխքարտուղար Բարդ Գլադ Պեդերսենը ասում է, որ պատմական իրադարձությունների վերաբերյալ եզրակացությունը պետք է թողնել պատմաբանների հայեցողությանը եւ նշել է, որ ՄԱԿ-ի բանաձեւերը ուրվագծում են, թե ինչը կարող է համարվել ցեղասպանությունը, ինչը՝ ոչ: «Այս հարցը թեժ քննարկումների առարկա է եղել վերջին տարիներին»,- ասել է նա:
Նորվեգիայի պահպանողական կուսակցության պատգամավոր Մերտֆե Բերտինլիօղլուն նշել է, որ վարչապետ Սոլբերգի որոշումը պետք է հարգել եւ ավելացրել է, որ Թուրքիան մի քանի անգամ կոչ է արել բացել արխիվները, որպեսզի պատմաբանների հետազոտությունները սկսվեն, եւ հարցը վերլուծության ենթարկվի, բայց Հայաստանը երբեք չի ընդունել այդ առաջարկը. «Ես նաեւ համաձայն եմ, որ հարցը միայն պատմաբանների քննարկման առարկա լինի եւ քաղաքական նպատակներով չշահագործվի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Որովհետև սերտ , նաև խոր, կապերի մեջ են Իսրայելի հետ…Այլ բան ակնկալել չէր կարելի. Հիշենք Բրեյվիկին… ով գնաց այդ քայլին, որպեսզի իր հայրենիքը հայերի բախտին չարժանանա