Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իջեւանում անակնկալներ չեղան

Մարտ 16,2015 14:03

11  տարվա գյուղապետ Կ. Դոլմազյանը միակ  թեկնածուն էր:

Մարտի 15-ին  համայնքի ղեկավարի ընտրություններ   կայացան  Իջեւանի տարածաշրջանի   Ակնաղբյուր համայնքում: Թեկնածուն  մեկն էր՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը:  Տավուշի մարզի թիվ 40 ԸԸՀ-ից հայտնեցին, որ Ակնաղբյուրի  ցուցակային 369 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 288-ր, որից 285-ը՝ կողմ,3-ը դեմ է քվեարկել Կարեն Դոլմազյանին: Կ. Դոլմազյանը Ակնաղբյուրը ղեկավարում է  2004 թվականից:

Մարտի 15-ին  տեղի ունեցած ընտրություններում Տավուշի մարզկենտրոն  Իջեւանում ավագանու 15 տեղին հավակնում  էր  21 թեկնածու:  Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ-ից տեղեկացանք, որ ցուցակային 14127 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8592 ընտրող: Ավագանու  գործող կազմի 9 անդամներից 8-ը  կրկին առաջադրել է  իր թեկնածությունը:  Նրանք բոլորն էլ  ՝ Հովիկ Խեչյանը, Վարդան Օրդինյանը, Գրիգոր Դանիելյանը, Հասմիկ Ամիրյանը, Վահե Ղալումյանը, Էմիլ Վարդապետյանը, Սամվել Չիբուխչյանը, Արտակ Խաչատրյանը  վերընտրվել են :  Ինչպես եւ ավագանու նախորդ ընտրություններում, ամենաշատ ձայները՝ 1120,  ստացել է ՀՀԿ անդամ  Հովիկ Խեչյանը: Ամենաքիչ  քվեներով ավագանու անդամ է  դարձել Նարեկ Հարությունյանը,ով ստացել է 335 ձայն:  Ավագանու ընտրություններում ամենաքիչ ձայները՝ 87,  ստացել է Ի ջեւանի երաժշտական դպրոցի դասատու Էդգար Ամիրյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իհարկե անակնկալներ չեղան, եթե հաշվի չառնենք, որ տեղամասերից մեկում, ընտրողներից մեկի մոտ երեք քվեաթերթիկ է հայտնաբերվել, Էմիլ Վարդապետյանի օգտին քվեարկած, որը ավագանու ՕԵԿ թեկնածու է և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ա.Սարգսյանի ամուսնու եղբայրը: ???

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031