Գրության բովանդակությունն էլ փուչիկի նման է:
Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը հայտնեց, որ Ղազախի շրջանի ադրբեջանցիները օդապարիկի նմանվող փուչիկներ են բաց թողնում, դրանք ուղարկում Հայաստանի տարածք: Դրանցից մեկն ընկել է Սամվել Բեգլարյանի առանձնատան, մյուսը ՝ վերջինիս հարեւանի բակում: Փուչիկին ամրացված ձեռագիր գրության մեջ ադրբեջանցին հայտնում է,որ ինքը Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի բնակիչ է, որ իրենք 3000 տարի բնակվում են այս տարածաշրջանում եւ այլն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ