Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյանը Եվրանեսթում խոսեց Արցախի մասին

Մարտ 16,2015 12:12

Մինչև 2013 թվականը Հայաստանը` եվրոինտեգրման առումով, մնում էր առաջատարներից մեկը: Հայաստանն առաջիններից էր, որ կատարում էր այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր Պրահայում կայացած գագաթաժողովում: Այսօր Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի նիստում հայտարարեց  ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրոդ խմբի համակարգող, «Ժառանգություն» կուսակացության անդամ Հովսեփ Խորշուդյանը:

Նա նկատեց, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունից հետո, երբ Հայաստանը որոշեց անդամակցել Ռուսաստանի առաջնորդած Մաքսային, ապա Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարումն էապես վատթարացել է: Այնուհանդերձ, ԵՄ Արեւելյան գործընկերության վեց երկրների մեջ Հայաստանը շարունակում է մնալ չորրորդը: «Բավական հետաքրքիր է, որ երեք հիմնական չափումներից Հայաստանը առավել ամուր դիրքեր ունի մոտարկման հարցում, այսինքն՝ ինտիտուտների և օրենսդրության համապատասխանեցման հարցում եվրոպական ստանդարտներին ու ԱլԳ ստանձնած պարտավորությունների շրջանակներում, սակայն կառավարումն ու կապակցման չափումը ցուց են տալիս, որ կիրառումը շատ հեռու է ցանկալի վիճակից: Հատկապես այս տարվա ցուցանիշները, ցավում եմ, բայց ավելի վատն են լինելու, այս տարվա սկզբից ունենք բացասական ազդակներ թե՛ մարդու իրավունքների խախտման տեսակետից, թե քաղաքական դաշտումանհավասարության տեսակետից: Բառացիորեն մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես իշխող կուսակցությունը հաշվեհարդար տեսավ քանակով երկրորդ պառլամենտական ուժի հետ ու ստիպեց նրա ղեկավարին ընդհանրապես հրաժարվել քաղաքականությունից»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Իր ելույթում բանախոսն անդրադարձավ Եվրոպական ինտեգրման ինդեքսին, որը իրականացվում է հենց ԱլԳ ՔՀՖ-ի շրջանակներում: Այն ցույց է տալիս ԱլԳ վեց երկրների ինտեգրման աստիճանն՝ ըստ տարիների եւ երեք հիմնական չափումներով՝ կապակցում, մոտարկում, կառավարում (մենեջմենթ) : Այս երեք չափման համադրմամբ ձեւավորվում է միասնական ինդեքս, որը հնարավորություն է տալիս պատկերացում ունենալ, թե ի՞ նչ պայմանագրեր են կնքել այս վեց երկրները ԵՄ-ի հետ, թե ի՞ նչ պարտավորություններ են ստանձնել, ինչպե՞ ս են իրականում կատարում իրենց պարտավորությունները եւ կնքված պայմանագրերը:

Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ նաև ԼՂՀ-ին՝ նկատելով, որ Արցախի խնդիրը մնում է կարևորագույն խոչընդոտներից մեկը՝ կայունության ամրապնդման համար, և ցավալի է, որ արևմտյան գործընկերները առայժմ չեն դիտարկում Արցախի անկախության ճանաչման լուծումերից մեկը՝ որպես տարբերակ: Նրա խոսքով, Արցախի քաղաքացիական հասարակությունը մնում է մեկուսացած Արեւելյան գործընկերության գործընթացներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031