«Մի հարց ունեմ երեկ Սերժի հետ ձեռքսեղմածներին՝ Պուծինից ի՞նչ կա, առողջությունը ո՞նց է»,- իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը՝ նկատի ունենալով այն կուսակցականներին, ովքեր նախօրեին հյուրընկալվել էին նախագահի նստավայրում՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ իրականացնելու:
Ուշագրավ է, որ «Սերժի հետ ձեռքսեղմածներից» էին նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու վարչության անդամներ: «Առավոտի» դիտարկմանը Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Ինձ համար դեռ պատկերը պարզ չէ, բացատրությունների եմ սպասում: Ինձ ոչ ոք չէր տեղեկացրել, անսպասելի էր»: Կլքի՞ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ն, թե՞ ոչ՝ կուսակցական ընկերների բացատրությունները ցույց կտան:
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015