Տնտեսագետ Սայադ Սարգսյանը երկար ուսումնասիրել է էքստրասենսների գաղտնիքը եւ պարզել, որ իրականում այդ ամենը պարզ ֆիզիկա է եւ ամենեւին էլ պետք չէ, որ մարդն օժտված լինի մոգական հատկությամբ, որպեսզի կարողանա բիոտոկեր հաղորդի կամ այդ էներգիայով ախտորոշի մարդկանց հիվանդությունները:
Ըստ նրա, էքստրասենսներն, ունենալով բնության կողմից շնորհ, օժտված են բիոտոկերով, որը մարդու մոտ առաջանում է շատ պարզ մեխանիզմով.
«Մթնոլորտը լցված լինելով բազում մագնիսական ալիքներով՝ մարդը, կենդանին, անցնելով այդ մագնիսական դաշտով, կտրում է այդ դաշտի մագնիսական ուժագծերը եւ իր մեջ առաջ է գալիս բիոհոսանք, ինչը ապացուցված է ֆիզիկայի օրենքներով: Երբ մագնիսական դաշտում շարժում են մետաղալարերը, լարի մեջ հոսանք է առաջանում: Հետեւաբար, մենք բոլորս էլ օժտված ենք բիոտոկերով, բայց այն օգտագործողների թիվը փոքր է, քանի որ ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ոչ բոլոր մարդիկ են կարողանում բիոտոկ պահել իրենց մեջ»:
Տնտեսագետի խոսքերով, բնությունը հազվադեպ մարդկանց է տվել այն հնարավորությունը, որ իրենց մարմնի ձգողականությունն ավելի բարձր լինի, քան շրջապատի առարկաների ձգողականությունը, որպեսզի չլիցքաթափվի: Այդ ընդունակության տեր մարդիկ էլ կոչվում են էքստրասենսներ, որոնք օժտված են բիոտոկով եւ կարողանում են մարդկանց մոտ ախտորոշել որոշ ոչ քրոնիկ հիվանդություններ. «Այս երեւույթն օգտագործում են երկրաբաններն իրենց հետազոտություններում, որոնք որոշում են, թե երկրի ընդերքի որ շերտում ինչ հանքատեսակներ կան, հատուկ սարքի միջոցով մագնիսական ալիք են ուղարկում եւ հետադարձ ստանում տեղեկատվություն՝ ընդերքի բոլոր շերտերից: Էքստրասենսը իր բիոտոկի փնջային ալիքը ուղարկում է մարդու մարմին եւ հետադարձ ստանում է շատ նուրբ ինֆորմացիա հիվանդության մասին: Ամենագլխավորը, թե ինչպես է կատարվում ոչ քրոնիկ հիվանդությունների բուժումը:
Օդից մարդու օրգանիզմ թափանցող վիրուսները կամ մանրէները, որոնք պատճառ են դառնում այս ու այն տարբեր հիվանդությունների, չունենալով անհատ մասսա, չեն հատում մթնոլորտում եղած մագնիսական ալիքները, ապա նրանք ընդունակ չեն դիմակայել էքստրասենսի կողմից ուղարկած բիոտոկի փնջային հարվածին եւ ոչնչանում են: Սա է պատճառը, որ մարդու օրգանիզմ թափանցող վիրուսը կամ մանրէն երկար ժամանակ մնալով օրգանիզմում՝ մաս են դառնում տվյալ օրգանիզմում եւ ընդունակություն են ձեռք բերում՝ դիմակայելու էքստրասենսի կողմից ուղարկված բիոտոկի փնջային հարվածին եւ ոչ մի ազդեցության չեն ենթարկվում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.03.2015