Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչպես ընկալել Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի այցը

Մարտ 16,2015 10:30

«Կարևոր ու օգտակար կլինի մեզ համար մշտապես հիշել, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն ու,առհասարակ, հայ-թուրքական հարաբերությունների մեջ առկա հին ու արյունոտ կնճիռների թեման այսօր հանդիսանում են նաև միջազգային հարաբերություններում այլոց կողմից կիրառվող արդյունավետ քաղաքական-դիվանագիտական գործիքներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` անդրադառնալով ապրիլի 24-ին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստան սպասվելիք բարձրաստիճան այցերին:

Արդեն հայտնի է, որ այդ օրը Երեւանում կլինեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գերտերությունների ղեկավարների հարգանքի տուրքն ընկալել իբրեւ Հայաստանի ու հայերի՞  նկատմամբ վերաբերմունք, թե՞ Թուրքիայի դեմ ակցիա՝ մեր հարցին Արման Մելիքյանն ասաց. «Ամենևին չնսեմացնելով պաշտոնական Մոսկվայի կամ Փարիզի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հետ կապված գործնական քայլերը, չեմ կարող միաժամանակ չնշել, որ դրանք թելադրված են եղել նաև հենց իրենց քաղաքական շահերով: Եթե Ֆրանսիայի ու ԵՄ-ի համար թուրքական մերժողականությունը Ցեղասպանության հարցում Անկարայի՝ ԵՄ անդամության ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ ստեղծելու ծանրակշիռ փաստարկ դարձավ, ապա Ռուսաստանի համար հայ-թուրքական հարաբերությունների թշնամական բնույթը մշտապես հնարավորություն էր ընձեռում իր ռազմաքաղաքական ներկայությունը Փոքր Ասիայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում պահպանելու և ավելացնելու համար: Ցավալիորեն՝ հատկապես ռուս-թուրքական մշտական մրցակցությունը, որը մերթ-ընդ-մերթ զուգորդվում էր ժամանակավոր մարտավարական մերձեցումներով, հանգեցրեց նրան, որ Կոստանդնապոլսից մինչև Բաքու ընկած հսկայական տարածքը համարյա ամբողջությամբ զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից»:

Թե ի՞նչ դրական կամ բացասական հետեւանքներ կբերեն այս այցերը, մեր զրուցակիցը նկատեց. «Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը դեռևս լիովին ապահովագրված չեն արտաքին աշխարից եկող ահարկու սպառնալիքներից, և հենց սրա մասին է, որ պետք է լրջագույնս մտածենք ու, մտաբերելով անցյալի դառը դասերը, ձգտենքգտնել մեզ խաղաղ ապագա ու զարգացման կայուն հեռանկարներ ապահովող քաղաքական բանաձևը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031