Ձայների տարբերությունը՝ 25
Մարտի 15-ին Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավանում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ներքին Ծաղկավանից տեղեկացանք, որ ընտրությունների արդյունքում, նախնական տվյալներով, գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1963թ. ծնված Նաիրի Աթաբեկյանը ստացել է 183, Ն. Ծաղկավանի դպրոցի պատմության ուսուցիչ, անկուսակցական, 1979թ. ծնված Իսկանդար Մեհրաբյանը՝ 158 քվե, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ն. Աթաբեկյանը Ն. Ծաղկավանը ղեկավարում է 2001 թվականից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ