Թեկնածուի վստահված անձը գրավոր բողոք է ներկայացրել
Մարտի 15-ին Իջեւանում կայանում են համայնքի ավագանու ընտրություններ: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանին հարցրինք՝ ավագանու ընտրությունների վերաբերյալ բողոքներ կա՞ն: Նա հայտնեց, որ մինչ այժմ մեկ բողոք է ներկայացվել: Ավագանու թեկնածու Էդգար Ամիրյանի վստահված անձ Սվետլանա Բեգլարյանը թիվ 41 ԸԸՀ-ին գրավոր հայտնել է, որ ինքը մարտի 15-ին, ժամը 13-14-ը եղել է Իջեւանի թիվ 41/05 եւ թիվ 41/06 տեղամասերում, ուր տեսել է ավագանու թեկնածուների:
Աիդա Սարգսյանի խոսքերով՝ Ս. Բեգլարյանը բողոքում չի նշել, թե ինքը ընտրական տեղամասերում ավագանու որ թեկնածուներին է տեսել: Թիվ 41 ԸԸՀ նախագահը հայտնեց, որ ԸԸՀ մի շարք անդամներ բողոքի կապակցությամբ գնացել են նշված տեղամասեր, որ նշված ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամները, թեկնածուների վստահված անձինք հերքել են տեղամասերում ավագանու թեկնածուների անօրինական գտնվելու մասին տեղեկությունը: Տիկին Աիդայի վկայությամբ՝ իրականությունը եղել է այն, որ ավագանու մի քանի թեկնածու որպես ընտրող տվյալ տեղամասերում գրանցված լինելով ՝ այնտեղ քվեարկել եւ հեռացել են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ