Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգազանց մարզիչներին պետք է խստագույնս պատժել (ֆոտոշարք)

Մարտ 15,2015 19:05

Գործող մարզիկներին ներկայացվող խիստ պահանջներից մեկը կարգապահությունն է: Հատկապես, մրցումների ժամանակ: Կարող ես համաձայն չլինել մրցավարության հետ, բայց պարտավոր ես պահպանել եւ հարգել էթիկայի կանոնները: Այս որակները մարզիկների մեջ առաջին հերթին պետք է ներարկեն անձնական մարզիչները: Սակայն շատ հաճախ հենց նրանք են արհամարհում ու ոտնահարում իրենց իսկ մարզաձեւի օրենքները:скачанные файлы (15)

Ազատ ըմբշամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունում մարզիչներից ոմանք վատ պահվածքի «դասական» օրինակներ ցուցադրեցին: Ըմբշամարտի կանոններով գոտեմարտող մարզիկը մրցագորգի մոտ, այն էլ՝ հստակ հեռավորության վրա կարող է ունենալ առավելագույնը երկու մարտավկա: Բայց այդ օրենքը մեզանում ոտնահարում էին հենց մարզիչները: Ըմբիշի «անկյունում» որպես կանոն միշտ մարդաշատ էր: Ու որքան էլ հաղորդավար-մրցավարը, առաջնության պատասխանատու կազմակերպիչները բարձրախոսով հորդորում էին, որպեսզի «ավելորդ մարդիկ» հեռանան, միեւնույն է, նրանց լսող չկար: Եղան ավելի արտառոց դեպքեր: Մարզիչը, համաձայն չլինելով մրցավարների որոշմանը, իրեն իրավունք էր վերապահում խախտել սահմանը, մտնել գորգ ու վիճաբանել մրցավարի հետ: Մինչդեռ, դրա համար կա սահմանված կարգ. պետք է անմիջապես մրցագորգ նետել բարձիկը (չելենջը) եւ մրցավարական հանձնաժողովը հենց տեղում դիտելով տեսագրության խնդրո առարկա դրվագը, համապատասխան որոշում է կայացնում, ընդհուպ՝ մինչեւ մարտավկայի պահանջի բավարարում, եթե անհամաձայնությունը արդարացի է: Բայց արի ու տես, որ մեր մարզիչները դա էլ չեն ուզում անել: Չելենջը նետում են ուշացումով, երբ վիճահարույց դրվագն արդեն անցել է ու փորձում են մրցավարական հանձնաժողովին պարտադրել իրենց «կանոնները»:скачанные файлы (13)

Ցավոք, այսպիսի դեպքերը հաճախ են լինում ոչ միայն ըմբշամարտում: Կարծում ենք, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՀԱՕԿ-ը պետք այս երեւույթը լուրջ քննարկման թեմա դարձնեն եւ համապատասխան խիստ պատժամիջոցներ սահմանեն կարգազանց մարզիչների եւ մարզիկների նկատմամբ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031