ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 15-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհին (Վարդենյաց լեռնանցքում)` «Իջևանատուն» կոչվող հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3-4 տ), ինչից ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները քարերը հեռացրել են ավտոճանապարհից, որը դարձել է ամբողջովին երթևեկելի: