Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, այո՝  «Նամակներ ափսեի մեջ»

Մարտ 15,2015 15:48

«Երեւանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսի մեջ» ցուցահանդեսի առթիվ լույս է տեսել կատալոգ, որը ներկայացնում է գեղարվեստական ափսեների ընտրանի:

apse

скачанные файлы (7)

Նախաձեռնողը եւ իրականացնողը Գասֆէսճեան արվեստի կենտրոնն է:

Արվեստի կենտրոնի տնօրենի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանն իր երախտիքի խոսքում անդրադարձել էր  երեք տարի առաջ  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սկիզբ դրված բացառիկ ցուցահանդեսային ծրագրին:

«Անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին իրենց մոտ ցուցադրված գրող, փիլիսոփա, էթնո-քաղաքագետ Ռուբեն Անգալադյանի ափսեների ընտրանու ցուցադրումից հետո նա գրել է. «ՙՑուցադրության շրջանակներում  ներկայացված ինքնատիպ ստեղծագործություններն արտացոլում են կոլեկցիոների արվեստային նախասիրությունները:

«Նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունը մատնանշում է Ռուբեն Անգալադյան մտավորականի վառ անհատականությունը, նրա ազդեցությունը մշակութային նոր իրականություններիկ ստեղծման գործում»:

Արվեստագիտության թեկնածու Արմեն Եսայանցի գնահատականն այսպիսին էր. Քանդակագործ Արա Շիրազի կերտած ափսեն կոչվում էր «ՙՆամակ Ռուբենին», որն արտացոլում է հավաքածուի գրեթե բոլոր ափսեների ընդհանուր գաղափարը, դրանք որոշակի պատմություն-նամակներ են, բարեմաղթանքներ կոլեկցիոներին»:

Ա.Եսաայանցն նշում է. «Չնայած ափսեների, սկուտեղների  գեղարվեստական  ձեւավորման ավանդույթի  տարածմանն  աշխարհով մեկ, հայ կերպարվեստի  էջերում այս մշակույթը հազվագյուտ երեւույթ է»:скачанные файлы (10)

Ռուբեն Անգալադյանի ափեսեների հավաքածուն սկզբնավորվել է 1967-ին, Լենինգրադում:

Այդ ժամանակ, ճանաչված արվեստագետը քսան տարեկան է եղել:

Երբ Ռոբերտ Էլիբեկյանից տասներկու տարի առաջ նվիր է ստացել նկարազարդի ափսե, ինչպես ինքն է ասում, այդ ժամանակ էլ նկատել է, որ հայկական մշակույթում բացակայում է կիրառական արվեստի այս դասական տեսակը:

Ռ.Մ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031