Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, 2015թ. փետրվարի 18-ին լրացել էր թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել էին, և որևէ գրանցում չէր մերժվել:
Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած:
Թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` 2015 թվականի մարտի 15-ի Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունը համարվել է չկայացած, քանի որ գրանցվել է միայն մեկ թեկնածու:
Նշված համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կնշանակվի նոր ընտրություն:
Ռ.Մ.