Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդկանց հավաքականի մեկ ծանրորդ, հնարավոր է, Եվրոպայի առաջնություն մեկնի անձնական քաշը փոխած

Մարտ 15,2015 14:31

Ապրիլի 8-ից 19-ը Թբիլիսիում կայանալիք ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի 94-րդ առաջնությանը նախապատրաստվող մեր ազգային հավաքականում ամենայն հավանականությամբ մեկ մարզիկի քաշային փոփոխություն կկատարվի:

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Aravot.am-ին այսօր տեղեկացրեց, որ հավաքականի հիմնական կազմն արդեն հայտնի է (Հայաստանը հանդես է գալու ութ ծանրորդով), սակայն Թբիլիսի մեկնող տարաներից մեկը կարող է փոխել անձնական քաշը: Խոսքը 77 կգ քաշայիններ Տիգրան Գ. Մարտիրոսյանի, Անդրանիկ Կարապետյանի եւ Առաքել Միրզոյանի մասին է, որոնցից մեկը, հնարավոր է, տեղափոխվի 85 կգ քաշային կարգ: Իսկ մյուս քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն. 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 69՝ Ռուստամ Կարապետյան եւ Վանիկ Ավետիսյան, 85՝ Աղասի Աղասյան, 105՝ Սիմոն Մարտիրոսյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031