Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը այս պահի դրությամբ հավաքականի ուսումնամարզական հավաքում չէ եւ չի մասնակցի ապրիլի 9-ից 18-ը Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: «Ալեքսանյանի ձախ դաստակի վնասվածքը դեռ լիովին չի բուժվել, այդ պատճառով էլ մարզչական շտաբը որոշել է նրան չտանել Վրաստան: Մարզիկը հիմա բուժում է վնասվածքը: Նա կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ», – ասաց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ