Կույր դատապարտյալ Հայկ Վարդանյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ ազատ արձակվեց հենց դատական նիստերի դահլիճից:Չնայած մեղադրողը հանրային վտանգավորության մասին էր ակնարկում:
Հայկ Վարդանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր վրա տարածվում էր համաներումը, սակայն նրան բաց չէին թողնում:
Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ պետն անցյալ տարվա մայիսի 30-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ դատավճիռը պարզաբանելու միջնորդությամբ, ինչը մերժվել էր: Ըստ էության, դատարանը վերահաստատել էր, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժը կիրառելիս հաշվի է առնվել, որ նա ծանր հանցագործություն չի կատարել եւ ըստ էության «Վարդաշեն» ՔԿՀ-ի կողմից կատարվել է դատավճռի պահանջը սեպտեմբերի 11-ին եւ որոշվել է Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը կատարել: Խոսքը խարդախության հատկանիշներով կատարված հանցագործության մասին էր:
Վերաքննիչ դատարանում էլ հաղթել էր դատապարտյալը, նրա բողոքը չէր մերժվել, քննվել էր, եւ գործն ուղարկվել էր առաջին ատյան:
Կարդացեք նաև
Նշեմ, որ դատապարտյալը կյուրացել էր ազատազրկման վայրում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ