Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի, մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում:
Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքներում միասին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել 134 քաղաքացիներ, որոնցից 66-ը համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար, իսկ 68-ը` ավագանու անդամի:
Դիտորդական առաքելությունը կիրականացնեն յոթ կազմակերպություն՝«Հայք» երիտասարդ ազգային պահպանողական կազմակերպությունը(3դիտորդ), Ֆ.Նանսենի անվան իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը, իր 16 դիտորդով, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը՝ 11 դիտորդով, Բռունցք՝6 դիտորդով, Համահայկական երիտասարդական ասոցիացիա ՝վեց, Թրանսփարենսի ինթերնեյշիոնալ հակակոռուպցիան կենտրոնը՝ 34 դիտորդ, եւ «Իրավունքի Եվրոպա» միավորումը՝ 35 դիտորդով:
Ռ.Մ.