NEWS.am–ի թղթակցի հետ զրույցել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբոն»)
Մինչեւ Ծառուկյանի դուրս գալը եւ առավել եւս նրա դուրս գալուց հետո ԲՀԿ–ն լքում են բազմաթիվ պատգամավորներ, քաղաքապետներ, նախկին եւ ներկա այլ պաշտոնյաններ: Ինչպե՞ս եք վերաբերում ԲՀԿ–ից ընթացող համընդհանուր արտագաղթին: Ձեր գործընկերները պնդում են, որ Ծառուկյանից հետո այլեւս անիմաստ է մնալ ԲՀԿ–ում:
Եթե եղել են մարդիկ, որոնք Ծառուկյանի ստեղծածն են եւ իր անձի շուրջն են հավաքված եղել, եւ ոչ գաղափարի, ես նմանների դուրս գալը համարում եմ իրենց տեսակետից ճիշտ, քանի որ զավակը պիտի գնա ծնողի հետեւից, դա բարոյական է: Մինչ Ծառուկյանի դուրս գալը հեռացածները վաղուց իրենց կողմնորոշում ունեցող պատգամավորներ են եղել, նրանց քաղաքական ուղղվածության հետ պետք չէ խառնել ճիշտն ու սխալը: Իսկ կուսակցությունում մնացած մյուս հայտնիների մոտ գաղափարի, տեսակետի եւ տեսակի խնդիրն է իշխում:
Ի՞նչ եք պատրաստվում անել Դուք, կմնաք, թե կհետեւեք ձեր որոշ գործընկերների օրինակին եւ կլքեք ԲՀԿ–ն:
Կարդացեք նաև
Իմը տեսակի խնդիր է, Ծաղիկ Ռուբոն կյանքի ոչ մի ժամանակահատվածում տեսակը չի փոխում: Ժամանակին ԲՀԿ-ից դուրս գալու բազում պատճառներ են եղել, բայց իմ մեջ պայքարել եմ տեսակս մաքուր պահելու համար: Հարցը ԲՀԿ-ն չէ, հարցը 4 պատն է՝ դա լինի կազմակերպության թե կալանավայրում գտնվող խցիկի պատեր, ես պետք է վերջինը դուրս գամ, կհրեն, գցեն, թե ինքս դուրս կգամ, կապ չունի, վերջինը: ԲՀԿ-ից դուրս չեմ գա, քանի որ կյանքումս ինձ հանդիպած անգամ կործանվող վագոններից վերջինն իջնողի արտոնագիրը իմն է միշտ եղել եւ այդպես էլ կլինի: Ի դեպ, շուտով կվերջացնեմ «Կյանքիս վերջին վագոնը» խորագրով վեպը եւ կհանձնեմ ընթերցողի դատին:
Հրապարակումն ամբողջությամբ ՝ սկզբնաղբյուր կայքում: