Գուակամոլեն մեքսիկական նախուտեստ է, որը ոչ միայն շատ ինքնատիպ եւ համեղ է, այլեւ՝ հարմար է պահքի այս շրջանում:
Անհրաժեշտ մթերքները
Ավոկադո- 1 հատ
Լոլիկ – 1-2 հատ
Սոխ- 1 հատ
Սխտոր- 2-3 պճեղ՝ ըստ ճաշակի
Կարմիր թարմ պղպեղ (ցանկալի է կծու լինի, եթե կծու չէ, ավելացրեք աղացած չիլի)
Կիտրոն կամ լայմ- 1 հատ
Նեխուր- 1 ճյուղ (պարտադիր չէ)
Թարմ համեմ- մի քանի ճյուղ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Այս բոլոր մթերքներից պետք է պատրաստել մածուկ: Մեքսիկացիները դա անում են քարե մեծ հավանգի մեջ: Եթե ունեք նման հարմարանք՝ պատրաստեք այդպես, եթե չէ՝ դիմեք էլեկտրական սարքերի օգնությանը: Ծայրահեղ դեպքում օգտվեք միայն դանակ-պատառաքաղից: Դանակով կտրատեք լոլիկը, սոխ-սխտորը, պղպեղը, կանաչին, պատառաքաղով տրորեք ավոկադոն, ապա խառնեք իրար:
Մատուցեք այս նախուտեստը հացի կտորների, կրեկերների կամ չիփսերի հետ, կամ՝ կոշտ բանջարեղենների, օրինակ՝ գազարի, նեխուրի ցողունի, վարունգի հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
14.03.2015