Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը քաոս չէ

Մարտ 14,2015 22:30

Վերջերս ես գրել էի մեր կուսակցությունների մասին, որոնց մեծ մասում անդամները կենտրոնանում են մեկ մարդու, նրա փողի կամ թեկուզ նրա հեղինակության շուրջ: Կուսակցականները նայում են առաջնորդի բերանին, եւ ծափահարում են նրա բոլոր, նույնիսկ՝ հակասական մտքերին: Առանց այդ առաջնորդի կուսակցությունը եթե չի փլուզվում, ապա շատ լուրջ դժվարություններ է ունենում:

Բայց կա նաեւ հակառակ ծայրահեղությունը, երբ կուսակցական ղեկավարները հրապարակավ հայտնում են տրամագծորեն հակառակ կարծիքներ: Խոսքը տվյալ դեպքում «Ժառանգության» մասին է: Չգիտեմ, երբեք կուսակցական չեմ  եղել, բայց ենթադրում եմ, որ այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագահի հետ խորհրդակցություններին մասնակցելը կամ չմասնակցելը, սկզբից պետք է քննարկվեր կուսակցության վարչության նիստում, այնտեղ պետք է հնչեին տարբեր կարծիքներ, անցկացվեր քվեարկություն, եւ դրա հիման վրա միայն «Ժառանգության» ներկայացուցիչները պետք է գնային կամ չգնային Բաղրամյան – 26: Եթե վարչության նիստում այդ խնդիրը քննարկվել է, ուրեմն Զարուհի Փոստանջյանի դժգոհություններն անհիմն են: Եթե չի քննարկվել, ապա Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը գործել են ինքնագլուխ:

Հարցն ավելի լայն դնենք՝ հնարավո՞ր է արդյոք լինել ժողովրդավար, ազատական եւ մյուս կողմից՝ կարգապահ: Ինձ թվում է, այո՝ ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ է. հենց այդ համակարգերում է, որ ամեն մեկը պետք է հստակ իմանա իր իրավունքները եւ կատարի իր պարտականությունները: Հակառակ դեպքում՝ ճիշտ դուրս կգան նրանք, ովքեր պնդում են, թե ժողովրդավարությունը բերում է քաոսի: Իսկ ես չէի ուզենա, որ նրանք ճիշտ լինեին:

 

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031