Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Ժան-Կլոդ Յունկերը Անգելա Մերկելի դրածոն է»

Մարտ 14,2015 16:52

Արման Նավասարդյանի կարծիքով՝ Անգելա Մերկելը կարող է գլխավորել շարժումը եւ դառնալ Եվրոպայի կառավարիչ

Արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը մարտի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը սկանդալային անձնավորություն է, եղել է ֆինանսների նախարար, վարչապետ եւ խրված է աղմկահարույց ֆինանսական եւ քաղաքական սկանդալների մեջ:

«Մի քանի տարի առաջ Լյուքսեմբուրգի հատուկ ծառայությունների հետ միասին նրանք գաղտնալսեցին Լյուքսեմբուրգի դուքսի անձնական եւ պետական խոսակցությունները, եւ այդ գաղտնալսումը հայտնի դարձավ եվրոպական մամուլում, մեծ սկանդալ բարձրացավ: Հարցը վերջացավ նրանով, որ նրան մեղադրեցին կոռուպցիայի, ապօրինի գործողությունների մեջ, մասնավորապես՝ օֆշորային մեքենայությունների մեջ, արդյունքում՝ նրան հեռացրին աշխատանքից: Բայց քանի որ նա հանդիսանում է Անգելա Մերկելի դրածոն, Մերկելը նրան վերցրեց իր  հովանավորության տակ եւ նշանակեց այդ պաշտոնում»,- ասաց պարոն Նավասարդյանը:

Անդրադառնալով  Յունկերի հայտարարությունը, թե պետք է ստեղծել համաեվրոպական բանակ՝ նա նշեց, որ մի հարցում Յունկերը ճիշտ է՝ որ Եվրոպայի հեղինակությունն ընկած է, ինքնիշխանությունը պակասել է եւ Եվրոպան ինքնուրույն ոչ մի խնդիր չի կարողանում լուծել. «Եթե իրոք դա իրագործվի, ապա Եվրոպայում պատկերը կարող է փոխվել: Ես տեսնում եմ երկու հետեւանք՝ քանի որ սա Անգելա Մերկելի մտահաղացումն է, եւ նա է կանգնած այս ամենի գլխին, այդ դեպքում եվրոպական փոքր երկրները լրիվ կկորցնեն իրենց ինքնուրույնությունը, եւ Մերկելը շատ լավ կարող է դա անել, որովհետեւ կոմունիստական դաստիարակություն ունի եւ Խորհրդային միության ուղղահայաց կառուցվածքին շատ լավ ծանոթ է, նա կարող է կանգնել բուրգի գլխին, ղեկավարել ամբողջ շարժումը եւ դառնալ Եվրոպայի կառավարիչը՝ մասնակիորեն տալով իրավունքներ նաեւ Ֆրանսիային»:

Անդրադառնալով Մեծ Բրիտանիային՝ Արման Նավասարդյանն   ասաց, որ վարչապետ Դեւիդ Քեմերոնը Յունկերին ատում է եւ եթե նման բան լինի, ապա Մեծ Բրիտանիան պարզապես կհեռանա Եվրամիությունից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031