Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ Ռուսաստանի «խաթրին կպնող» չի լինելու
«Ես ի սկզբանե ԵՏՄ-ին տնտեսական հարցադրումով չեմ նայել եւ հիմա էլ չեմ նայում»,- մարտի 14-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը
Նրա խոսքերով՝ դրական այն է, արտադրողական ուժերը կարիք ունեն զարգանալու, արդյունքում՝ աշխատատեղեր կբացվեն, որը կկանգնեցնի նաեւ արտագաղթի անվան տակ մարդկանց տեղահանությանը: Անդրադառնալով ռիսկերին՝ նա ասաց. «Մենք, անշուշտ, եվրոպական քաղաքականությունից այս ճանապարհով կարող ենք հեռանալ, բայց այս հեռանալը ուղղում եմ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ մտավոր էլիտային, եթե դրանք կան: Եթե քո երկիրն ուզում ես ժողովրդականացնել, Հայաստանի քաղաքակիրթ անցյալը վերադարձնել, քեզ ոչ մեկ չի խանգարի, բայց եթե բլեֆ չարվի՝ գիտե՞ք ռուսները չեն թողնում: Եթե մենք ուզում ենք լրիվ ասիացի դառնալ, որ դրանից այն կողմ ենք արդեն անցել, սա ոչ մեկի խնդիրը չէ, բայց շատ լավ փաստարկ է: Մենք եվրոպական քաղաքակրթությունը ստեղծած ժողովուրդներից մեկն ենք»:
Խոսելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին՝ պարոն Շիրինյանն ասաց, որ այդ պատժամիջոցները դեռ կշարունակվեն. «Ռուսաստանը աշխարհառազմավարական առումով շահում է, ինքն իր հասկացածով, իր ճաշակով երկրի սահմանները կարգավորում է: Սա ծախս է, եւ նրա «խաթրին կպնող» չի լինելու: Ռուս ժողովուրդն ասկետ է՝ մի բաժակ օղիով, սոխով եւ հացով կգոյատեւի, եվրոպակական ստանդարտը նրան մի՛ վերագրեք, որ կապստամբի միայն այն պատճառով, որ լավ չի ուտում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ